06:36 19 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.59
  • GBP639.29
  • EUR559.61
  • RUB7.62
Արմեն Գրիգորյան

Ադրբեջանը միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը. Գրիգորյան

© official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
138 0 0

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական զինուժի կուտակման հարցը քննարկեն են հայկական պետությունների պաշտպանության նախարարներն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արմեն Գրիգորյանը։

«Քննարկեցինք վերջին օրերին ադրբեջանական կողմից զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում։ Հարկ եմ համարում փաստել, որ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները գտնվում են տարածաշրջանում, ադրբեջանական կողմն իր նման սադրիչ գործողություններով հերթական անգամ խոչընդոտում է Լեռնային-Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ջանքերը, ինչպես նաև միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում»,- գրել է նա։

ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Արցախի Հանրապետության ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

Հիշեցնենք` երեկ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:

թեգերը:
Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ