01:44 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
«Զվարթնոց» օդանավակայան

Ո՞վ է կարող ոտքի հանել հայկական ավիացիան. պատասխանում է Դմիտրի Ադբաշյանը

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
232 0 0

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, օդաչու Դմիտրի Ադբաշյանը խոսել է այն որակների մասին, որոնք պետք է ունենա Հայաստանի քաղաքային ավիացիայի ոլորտի ղեկավարը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ապագա պետը պետք է լինի ոչ միայն ոլորտի ներկայացուցիչ, այլև մասնագետ, որն ընդունակ է, պատկերավոր ասած, հայկական ավիացիան ոտքի հանել։ Այս կարծիքն ունի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը։

Հունիսի 8–ին հայտնի դարձավ, որ Սերգեյ Ավետիսյանն ազատվել է ՔԱԳՎ պետի պաշտոնից։ «Թավշյա հեղափոխությունն» իր ուղղումներն է մտցրել այդ ոլորտում։ Կադրային որոշումների արդյունավետության մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ վարչության պետ նշանակվի։

Ադբաշյանի կարծիքով, ՔԱԳՎ պետն առաջին հերթին պետք է ղեկավարի փորձ, նաև պրոֆիլային կրթություն ունենա։

«Նա պետք է կարողանա կադրային քաղաքականություն վարել, պետք է հասկանա ավիացիոն տեխնիկայից, նաև գրագետ ներդրումային, տնտեսական քաղաքականություն վարել իմանա», – հավելեց նա։

Ադբաշյանի կարծիքով` այդ հմտություններն անհրաժեշտ են հանրապետության համար ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներից մեկի ղեկավարի պաշտոնում աշխատելու համար։

Օդաչուն շարունակում է պնդել, որ 2013 թվականի հոկտեմբերի 1–ին Հայաստանի իշխանությունների հայտարարած «բաց երկնքի» քաղաքականությունը պարտություն բերող է։ Վերջին հինգ տարվա ընթացքում սկզբնական լավատեսական կանխատեսումները չարդարացվեցին։

ՔԱԳՎ–ում, սակայն, համամիտ չեն Ադբաշյանի դիրքորոշման հետ։

Վարչությունում բազմիցս ընդգծել են, որ «բաց երկնքի» քաղաքականությունը հանգեցրել է Հայաստանում մարդա– բեռնատար փոխադրումների քանակի աճին։ Հունիսի 11–ին ՔԱԳՎ կայքում վիճակագրություն է հրապարակվել, որի համաձայն, ուղևորների հոսքը «Երևան» ու «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար–մայիս ամիսներին կազմել է 955 հազար 476 մարդ։ Դա 9,2 %–ով գերազանցում է 2017 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշները։

Ադբաշյանը պնդում է, որ երկրի քաղաքացիական ավիացիան «բաց երկնքով» տանուլ է տվել։

«Մենք հինգ տարի առաջ խոսում էինք այդ մասին, այն ժամանակ մեր վրա ծիծաղում էին», – ասաց օդաչուն։

Հայաստանն ունի «բաց երկինք», սակայն չունի ազգային փոխադրող, հանրապետությունը կախվածության մեջ է արտասահմանյան ավիափոխադրողներից։ Իսկ քաղաքացիական ավիացիան տնտեսության լոկոմոտիվներից է։

«Եթե Հայաստանն ուզում է դուրս գալ տնտեսական կոլապսից, ապա առաջին հերթին պետք է ավիացիան խթանել։ Այսօրվա պայմաններում` առանց ուժեղ ավիացիայի, դա անհնար է»,– ասաց նա։

Նշենք, որ Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Այսօր երկրի ավիաշուկայում միայն մեկ հայկական ավիաընկերություն է գործում` «Armenia»–ն։

Ըստ թեմայի

Գերթեթև շարժիչային ավիացիայի առաջին բաց գավաթը՝ Հայաստանում
Հայաստանի օդանավակայանում նշում են ավիացիայի և տիեզերագնացության օրը
Օդաչու–փորձարկող Ստեփան Միկոյանի անունը կմնա ավիացիայի պատմության մեջ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ