01:43 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Հայ զինծառայող

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրամանատարի թիկունքի գծով տեղակալին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
22400

ՀՀ քննչական կոմիտեում պարզել են, որ հակառակորդի արձակած կրակից զոհված զինծառայողի մահվան մեջ անփութության պատճառով մեղավորություն ունի գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ժամկետային զինծառայող Չ.Մարգարյանը մահացու հրազենային վիրավորումը ստացել էր 2017թ. հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Զինծառայողն անմիջապես տեղափոխվել էր զինհոսպիտալ, որտեղ ժամեր անց գրանցվել էր նրա կենսաբանական մահը։

Պարզվել է, որ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պողոսյանը, հանդիսանալով մարտական դիրքի պատասխանատու, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ և խախտել «ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջները։ Այն է՝ լինելով զորամասի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ՝ պարտավոր է եղել հակառակորդի կողմից խոցելի հատվածներում ինժեներական աշխատանքներ իրականացնել միայն օրվա վատ տեսանելիության պայմաններում, սակայն չի պահպանել նշված պահանջները, ինչի հետևանքով մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ են իրականացվել ժամը 11-ի սահմաններում՝ առաջացնելով ծանր հետևանք։ Հակառակորդի մարտական հենակետից կրակահերթ է արձակվել Չապլին Մարգարյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մարմնական վիրավորում և տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ էլ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, գիտակցության չգալով՝ մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Տ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և նշված մեղադրանքի մասով հայտարարվել նախաքննության ավարտի մասին։

Ըստ թեմայի

Արցախի մարտահրավերներն այսօր ավելի մեծ են, քան երեկ. Սահակյանն ընդունել է Սարգսյանին
Արցախի շուրջ բանակցություններ. հեղափոխական էյֆորիան չի կարելի շփոթել դիվանագիտության հետ
Նիկոլ Փաշինյանն ուշիուշով հետևում է Արցախի դեպքերին
թեգերը:
Արցախ

Գլխավոր թեմաներ