06:20 19 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.59
  • GBP639.29
  • EUR559.61
  • RUB7.62
ՀՀ ԱԺ

Հայտնի է, թե երբ ԱԺ-ն կքննարկի կառավարության ներկայացրած աղմկահարույց օրինագծերը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
21810

ԱԺ-ի նախագահը հայտարարեց խորհրդարանի արտահերթ նիստի օրն ու ժամը, որի ընթացքում կքննարկվեն կառավարության ներկայացրած կենսաթոշակային համակարգի և բարեգործության մասին օրինագծերը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Ազգային Ժողովը կգումարի արտահերթ նիստ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:

Նիստի նախաձեռնողը կառավարությունն է, նիստի օրակարգում ներառված են քաղաքական ուժերի ներքին դժգոհությունների առիթ դարձած այնպիսի նախագծեր, ինչպիսիք են  «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագծերը:

Հիշեցնենք` հունիսի 11-ին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում ընդունել է կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով առաջարկվում է գործող 5/5 համամասնության փոխարեն սահմանել 2.5/7.5 համամասնությամբ վճարում, այսինքն` վճարման 2.5%-ը պետք է վճարի քաղաքացին, 7.5%-ը`պետությունը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանով շահառու քաղաքացիների բեռը զգալի կնվազի, աշխատավարձերը որոշ չափով կավելանան։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մինչ այդ խոստացել էր, որ օրենքն այս տարի չի գործի և կհետաձգվի մինչև 2019թ-ի հունիսի 1-ը: Ավելի ուշ նախարարը հրաժարական տվեց:

Նախագծին դեմ էր արտահայտվել նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը` նշելով, որ իր քաղաքական թիմը` ՀՅԴ-ն, սկզբունքորեն դեմ է պարտադիր բաղադրիչին, և ինքը չի կարող կողմ լինել նախագծին։

Վարչապետ Փաշինյանին զայրացրել էր նախարարի այս դիրքորոշումը։ Նա հայտարարել էր, որ ոչ ոք չպետք է դեմ քվեարկի գործադիրում ընդունվող որոշումներին։

Ինչ վերաբերում է  «Բարեգործության մասին» օրենքին, դրանով կառավարությունն, ըստ էության, փորձում է հարկային դաշտ բերել բարեգործության որոշակի տեսակներ: Այս օրինագծին դեմ է «Ծառուկյան» դաշինքը: Դաշինքի անդամները դա համարում են իրենց ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված նախագիծ:

Ըստ թեմայի

«Ինքը քննադատում էր, իսկ հիմա...». ՀՀ ԱԺ խոսնակը «բռնացրել» է Փաշինյանին
ԱԺ պատգամավորը հրաժարվեց մանդատից
ՀՀԿ–ն մեծ ներկայացվածություն կունենա ԱԺ–ում. Շարմազանովը` արտահերթ ընտրությունների մասին
թեգերը:
Հայաստանի խորհրդարան (ՀՀ ԱԺ), Հայաստան

Գլխավոր թեմաներ