17:50 14 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.03
  • GBP617.31
  • EUR550.85
  • RUB7.23
Նիկոլ Փաշինյան

Հայաստանի համար գազի գինը բացառիկ է, բայց մենք ավելի բացառիկ գին ենք ուզում. Փաշինյան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
43531

ՀՀ վարչապետը գազի սակագինը ներհայաստանյան հարց է անվանել և մտադիր է զբաղվել դրանով, իսկ Ռուսաստանից ավելի էժան գազ ստանալու հույս ունի։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հայաստանը սահմանին էժան ռուսական գազ է ստանում, բայց սահմանից մինչև սպառողին հասնելը գազի սակագինը կրկնակի թանկանում է։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հայաստան մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ հարցին։

«Քննարկումների ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ սա ներհայաստանյան խնդիր է։ Որովհետև սահմանին Հայաստանը Ռուսաստանից էժան գազ է ստանում, բայց սահմանից մինչև սպառողների տուն հասնելը գազի սակագինը կրկնակի աճում է։ Մենք պետք է Հայաստանի ներսում քննարկենք այս խնդիրը և հասկանանք։ Սա չի վերաբերում Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններին», — ասել է կառավարության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, Փաշինյանի խոսքով, Հայաստանը մտադիր է Ռուսաստանից ավելի զգալի զեղչ ստանալ գազի համար։

«Իհարկե, մենք հույս ունենք ավելի էժան գազ ստանալ։ Հասկանում ենք, որ Հայաստանի համար սա բացառիկ գին է, բայց մենք կուզեինք, որ ավելի բացառիկ գին լինի։ Քննարկելու ենք այդ հարցերը, և հուսով եմ` հաջողություն կարձանագրենք», — ասել է վարչապետը։

Նշենք, որ Հայաստանն այսօր ռուսական գազը ստանում է 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, սակայն կապույտ հեղուկը վերջնական սպառողին է հասնում 290 դոլարով։

Ըստ թեմայի

Գազի սակագինը կարող է նվազել 70 դոլարով. փորձագետը հաշվել ու սպասում է գործնական քայլերի
Հայաստանը չի բացառում, որ ռուսական գազը կփոխարինի իրանականով
ՌԴ իշխանությունները գիտեն` ինչու է Երևանը ուզում ուսումնասիրել գազի սակագները. վարչապետ
Հայաստանի բնակչության համար գազի օպտիմալ սակագինը 220 դոլար է. փորձագետ
Հայաստանում իրանական գազը չի կարող մրցել ռուսականի հետ. փորձագետ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ