20:53 20 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է. Փաշինյանը խոսել է Պուտինի մասին

© Sputnik / Сергей Гунеев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
38940

ՀՀ վարչապետն ասել է` ինչպես են զարգանում հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մեջ «մութ անկյուններ» չկան։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է RT գործակալության հետ բացառիկ հարցազրույցում` պատասխանելով ռուս առաջնորդի հետ հարաբերություններին վերաբերող հարցին։

«Մենք շատ լավ, ուղիղ հարաբերություն ունենք։ Այդ հարաբերությունն առաջին րոպեներից է ստեղծվել։ Կարող եմ ասել, որ մեր հարաբերություններում «մութ անկյուններ» չկան։ Մենք ամեն ինչ ուղիղ ենք քննարկում։ Բոլոր հարցադրումներն ուղիղ են։ Ու մենք դրանց ուղիղ ենք պատասխանում։ Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է։ Ինչպես հասկանում եմ, նրա համար շփման այդպիսի ոճը շատ հարմար է», — ասել է Փաշինյանը` ավելացնելով, որ երկու երկրների առաջնորդների հարաբերությունները զարգանում են դինամիկ ու կառուցողական հունով։

Պատասխանելով հայ-ռուսական հարաբերություններում խնդրահարույց կետերի մասին հարցին` Փաշինյանն ասել է, որ այդպիսինները չկան։

«Ռուսաստանն ու Հայաստանը ինքնիշխան երկրներ են։ Կարծում եմ` մեր երկրների շահերը մեծ մասամբ համընկնում են, սակայն կարող են նրբություններ լինել, որտեղ շահերը կարող են նաև չհամընկնել», — ասել է Փաշինյանը։

Նրա կարծիքով` ամենակարևորն այն մթնոլորտն է, որում խնդրահարույց հարցերը քննարկվում են։ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Ռուսաստանը բոլոր հարցերի շուրջ կարող են համաձայնության գալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել հունիսի 13-ին։ Հենց նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունը։ Այսօր նա կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ