21:13 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.48
  • GBP634.62
  • EUR557.16
  • RUB7.38
ՀՀ քննչական կոմիտե

Զորամասի ղեկավարներն ու աշխատակիցները գողացել են զինվորների սնունդը, յուրացրել ու վաճառել

© Photo: official site of the Investigative Committee of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32621

Զորամասի ճաշարանի նախկին պետը, ճաշարանի նախկին ավագ խոհարարն ու զորամասի հրամանատարի տեղակալը՝ մեղադրյալի աթոռին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հայաստանյան զորամասերից մեկի ճաշարանի նախկին պետն ու ավագ խոհարարը 2009-2016թթ. ընթացքում սննդի բաշխման ժամանակ զորամասի անձնակազմին տրամադրել են սահմանված քանակից քիչ պարենամթերք, իսկ մնացածը՝ հափշտակել:

Փաստերը բացահայտվել են Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում։

Պարզվել է նաև, որ զինվորների համար նախատեսված մթերքի յուրացման մասին տեղյակ է եղել նաև զորամասի հրամանատարի՝ թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը, կոչումով՝ փոխգնդապետ, սակայն վերադասներին չի զեկուցել, չի կազմակերպել համապատասխան ստուգում՝ այդպիսով օժանդակելով նրանց։ Փոխարենը դրա դիմաց 2015- 2016թթ-ին ճաշարանի պետից պարենամթերք է ստացել:

Բացի այդ, գողացված պարենամթերքը նաև վաճառվել է հարակից համայնքի մի բնակչի։ Քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել է, որ նա ձեռք է բերել գողացված պարենամթերքը՝ նախապես իմանալով, որ այն հափշտակված է եղել զորամասից:

Քրեական գործի նախաքննության ավարտին մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ զորամասի ճաշարանի նախկին պետին, ճաշարանի նախկին ավագ խոհարարին, զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալին և համայնքի բնակչին։

Քրեական գործն ուղարկվել է դատարան։

Գլխավոր թեմաներ