00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կապիկներ է Հայաստանն արտահանել Ռուսաստան, և ինչու են դրանք վախեցրել ռուսական կողմին

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցОбезьяны в Московском зоопарке
Обезьяны в Московском зоопарке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական պետական կառույցը 2 օր առաջ հայտարարեց, որ արգելում է «հայաստանցի» կապիկների մուտքն իր երկիր: Sputnik Արմենիան փորձել է պարզել` որ կապիկներ են վախեցրել ռուսական կողմին:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ռուսական հսկիչ մարմինը` Ռոսսելխոզնադզորը, հունիսի 15-ին հայտարարություն տարածեց` հայտարարելով, որ արգելում է իր երկիր կապիկներ ներմուծել Հայաստանից: Ժամանակավոր արգելքը հիմնավորվում էր նրանով, որ Հայաստանից պրիմատներ դուրս բերելիս, փաստաթղթային և ֆիզիկական ստուգման ժամանակ բազմաթիվ խախտումներ են բացահայտվել: Թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը, ռուսական կողմը չի մանրամասնում: Ուստի Sputnik Արմենիան փորձեց ճշտել, թե երբ ու ինչ կապիկներ են վերջին շրջանում Հայաստանից արտահանվել Ռուսաստան ու այդ հարցով դիմեց ՀՀ պետեկամուտների կոմիտե:

Մեզ տրված պատասխանից պարզ դարձավ, որ նման մաքսային գործողություն վերջին անգամ պաշտոնապես գրանցվել է շուրջ 1.5 տարի առաջ:

«01.02.2017թ. «ԶՕՕ Ֆաունա Ատր» ՍՊԸ կողմից ՌԴ է արտահանվել 3 հատ կապիկ` 48000 դրամ վիճակագրական արժեքով»,- նշված է ՊԵԿ-ից ստացված գրության մեջ:

Թե ինչու է ռուսական կողմին ավելի քան 1 տարի անց անհանգստացել կատարված գործարքը, դժվար է ենթադրություններ անել, բայց փաստ է, որ նշված ընկերությունն այնքան էլ «մաքուր» համբավ չունի:

Западная равнинная горилла - Sputnik Արմենիա
Ռոսսելխոզնադզորը միայն կապիկների մուտքն է արգելել Հայաստանից. հայտարարությունը խմբագրվել է

Էկզոտիկ կենդանիների առևտրով զբաղվող «Զօօ ֆաունա արտ» ՍՊԸ-ն 2009թ-ին հիմնադրել է Արթուր Խաչատրյանը: 2014թ-ին նրա նկատմամբ մաքսանենգության կասկածով քրեական գործ է հարուցվել: Միևնույն ժամանակ հայ գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Խաչատրյանը հայտնվել էր Ինտերպոլի ուշադրության կենտրոնում, քանի որ աֆրիկյան երկրներից ապօրինի կենդանիներ արտահանողները, որպես կանոն, կենդանիների վաճառքով զբաղվող «դիլերներ» են: Իսկ Արթուր Խաչատրյանը նրանց հետ գործնական հարաբերություններ է հաստատել:

Խաչատրյանի միջոցով Հայաստանն այդ տարիներին դարձավ կենդանիների, այդ թվում նաև` կապիկների առևտրի տարանցիկ երկիր: Այդ տարիների մամուլի հրապարակումների համաձայն` Արթուր Խաչատրյանի գործունեությունը վտանգավոր էր նրանով, որ Հայաստան ներմուծված կապիկները անօրինական ձևով էին բռնել վայրի բնությունից և պահվում էին ոչ պատշաճ կարանտինային պայմաններում և կարող էին տարբեր վարակների փոխանցման պատճառ դառնալ:

Բայց 2016թ-ին Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը 2 տարի ՀՀ պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվելուց հետո կարճվեց` Քրեական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում մաքսանենգության հոդվածն ուժը կորցրած ճանաչելու հիմքով:

Իսկ թե կոնկրետ ինչ կապիկներ են Ռուսաստանի պատկան կառույցում իրարանցում առաջացրել ու մեր երկրի նկատմամբ հերթական արգելքի առիթ դարձել, Sputnik Արմենիան կփորձի պարզել արդեն ռուսական կողմից:

Լրահոս
0