00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ճանապարհ է անցել պահածոն ՊՆ պահեստից մինչև Մանվել Գրիգորյանի առանձնատուն

© Sputnik / Karen YepremyanСъезд добровольцев "Еркрапа". Галуст Саакян, Серж Саргсян и Манвел Григорян
Съезд добровольцев Еркрапа. Галуст Саакян, Серж Саргсян и Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ օրինական ճանապարհ կա ՊՆ պահեստից մինչև Մանվել Գրիգորյանի տուն։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Զինվորին մատակարարվող պահածոյացված սնունդն արտադրվում է Պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթով։ Արտադրողները շուրջ 10 ընկերություններ են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «ԵԿՄ-ն շուրջ 20 տարի պիտույքներ է ստանում ՊՆ-ից»

«Մատակարարումները կատարվում են կենտրոնացված և ապակենտրոնացված սկզբունքով։ Հեռավոր զորամասերին ավելի մոտ գտնվող ընկերությունները ուղիղ մատակարարում են տվյալ զորամասերի պահեստ։ Մյուսները մատակարարում են ՊՆ-ին։ Նախարարությունն ընդունում է, տեխնիկական վիճակը ստուգում, պահեստավորում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով, թե ինչ ճանապարհով կարող էր զինվորի համար արտադրված պահածոն հայտնվել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պահեստում, ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ՊՆ-ի պահեստից սննդի ցանկացած խմբաքանակ իրավունք ունի դուրս բերվել միայն Թիկունքի վարչության ու մատակարարման դեպարտամենտի որոշմամբ։

Իսկ կոնկրետ Երկրապահ կամավորականների միության մատակարարումները ՊՆ-ից, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով հետևյալ կերպ են արվել. «Գրավոր դիմել են կամ նախարարին, կամ ավելի բարձր օղակի։ Վերևից պաշտպանության նախարարին եղել է համապատասխան հանձնարարություն։ Նախարարը հատկացման հատուկ թույլտվություն է տվել։ Հրամանը գնացել է Գլխավոր շտաբ, Գլխավոր շտաբից` Թիկունքի վարչություն, Թիկունքի վարչությունը պահեստից ԵԿՄ-ին թույլ է տվել X քանակ ստանալ»։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
«Եթե այդ ամենը ճիշտ է, ուրեմն մեկ հոգի չի արել». գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական

Ինչ վերաբերում է հատկացված խմբաքանակի նպատակային օգտագործմանը, Հովհաննիսյանի խոսքով, օրենսդրությամբ ՊՆ-ին ԵԿՄ-ի նկատմամբ վերահսկողական իրավասություն տրված չէ։

Փոխարենը ԵԿՄ-ն օրենքով համարվում է ռազմականացված կառույց, որն իրավունք ունի իր բանակումներն իրականացնել պետության, տվյալ դեպքում` ՊՆ-ի հաշվին։

Ի դեպ, Մանվել Գրիգորյանի ներկայացրած պաշտոնական տվյալներով, ԵԿՄ-ն այսօր ավելի քան 60 000 անդամ ունի, որոնց շուրջ կեսն ամեն անգամ մասնակցում է պահեստազորի հավաքներին։

20 և ավելի տարիներ ԵԿՄ-ն ամեն տարի բանակումներ է իրականացնում և դրանց համար դիմում ՊՆ և ստանում անհրաժեշտ ամեն ինչ` վառելիք, սնունդ, վրաններ, քնապարկեր, հիգիենայի պարագաներ։

ԵԿՄ-ից զատ, նույն իրավունքից օգտվել են նաև այլ կազմակերպություններ, բայց ավելի փոքր չափով։ Ըստ որոշ տեղեկությունների` բանակի հաշվին են անցկացվել նաև «Միասին» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքները:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ արտահերթ նիստում քննարկման կդրվի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Բոլորը պիտի պատասխանատվության կանչվեն` անկախ կոչումից ու կարգավիճակից». Փաշինյան

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Գրիգորյանն այս պահին ձերբակալված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։

Լրահոս
0