08:09 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
ՀՀ ԱԺ. արխիվային լուսանկար

Կուտակային կենսաթոշակների մասին փոփոխությունների նախագիծն ընդունվեց 1–ին ընթերցմամբ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
187 0 0

Ազգային ժողովն այսօր շարունակում է կառավարության առաջարկած արտահերթ նիստը։

ԵՐԵՎԱՆ, 20 Հունիս — Sputnik. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ: Նախագծի քվեարկության պատկերն այսպիսին է` 79 կողմ 2 դեմ և 7 ձեռնպահ։ 

Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրավիճակը պարտադրում է նախաքայլ անել, որից հետո քննարկումները կշարունակվեն։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ Ծառուկյան դաշինքը մշտապես դեմ է արտահատվել պարտադիր բաղադրիչի ներդրմանը:

«Մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել, այդուհանդերձ ներկայացված տարբերակը որոշակի մեղմում է երիտասարդ ընտանիքների բեռը: Կքվեարկենք կողմ՝ պայմանով, որ կառավարության հետ շարունակելու ենք քննարկումները պարտադիր բաղադրիչն ընդհանրապես հանելու համար»,-ասաց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր խոսքում հիշեցրեց՝ իրենք իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնել են, բայց այս նախագծին կքվեարկեն ձեռնպահ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկված հարցերի քվեարկությունից անմիջապես հետո քննարկման կներկայացվեն նախագծերը՝ արդեն երկրորդ ընթերցմամբ:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 11-ին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում ընդունել է կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով առաջարկվում է գործող 5/5 համամասնության փոխարեն սահմանել 2.5/7.5 համամասնությամբ վճարում, այսինքն` վճարման 2.5%-ը պետք է վճարի քաղաքացին, 7.5%-ը`պետությունը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանով շահառու քաղաքացիների բեռը զգալի կնվազի, աշխատավարձերը որոշ չափով կավելանան։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մինչ այդ խոստացել էր, որ օրենքն այս տարի չի գործի և կհետաձգվի մինչև 2019թ-ի հունիսի 1-ը: Ավելի ուշ նախարարը հրաժարական տվեց:


Նախագծին դեմ էր արտահայտվել նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը` նշելով, որ իր քաղաքական թիմը` ՀՅԴ-ն, սկզբունքորեն դեմ է պարտադիր բաղադրիչին, և ինքը չի կարող կողմ լինել նախագծին։

Ըստ թեմայի

ԿԲ բանկի նախկին նախագահը հորդորում է չհետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգը
Մարգարյան. «Կենսաթոշակային կուտակային համակարգին անցումն այլընտրանք չունի»
Ջանջուղազյան. «Կուտակային համակարգն արժանապատիվ թոշակ ստանալու միակ ճանապարհն է»
Թանդիլյանը մտադիր է հետաձգել կուտակային վճարումների պարտադիր նորմը
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ