00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ-ի բենեֆիսը. գեներալի կալանավորումից մինչև խուզարկություն նախագահի եղբոր հիմնադրամում

© Sputnik / Asatur YesayantsПлощадь Республики (22 апреля 2018). Ереван
Площадь Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս շաբաթն առանձնացավ աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներով և նախորդ իշխանության հետ կապված անձանց տներում իրականացրած խուզարկություններով։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի —Sputnik. Հայաստանի ներքաղաքական կյանքն այս շաբաթ պակաս ակտիվ չէր, քան «թավշյա հեղափոխության» օրերին։ Գրեթե յուրքանաչյուր օր քաղաքացիները նոր կոռուպցիոն բացահայտումների, խուզարկությունների և ձերբակալությունների մասին էին տեղեկանում։ Միլիարդավոր դրամներ չեն հասել պետբյուջե։ Sputnik Արմենիան առաջարկում է վերհիշել ամենաաղմկահարույց գործերը։

XVI съезд РПА. Сейран Сароян и Манвел Григорян - Sputnik Արմենիա
Երեխաների նամակներն ու գողացած պահածոները. ինչպես Մանվելը թաղեց իր քաղաքական կարիերան

Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը

Շաբաթը սկսվեց ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկությամբ։ Տարիներ շարունակ անձեռնմխելի համարված արցախյան պատերազմի հերոս Գրիգորյանի տանը մի մեծ զինանոց բացահայտվեց. հայտնաբերվեց 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք:

Խուզարկությամբ հայտնաբերվեց նաև 71.2 մլն ՀՀ դրամ, 80 հազար ԱՄՆ դոլար, 67 հազար եվրո, 246 հազար ուկրաինական արժույթ, 33 տրանսպորտային միջոց։

Սակայն ամենից շատ հանրությանը զայրացրեց պատերազմի հերոսի տներում հայտնաբերված խտացրած կաթը, պահածոներն ու հագուստը, որոնք նախատեսված էին զինվորների համար։

Հունիսի 19-ին ԱԺ-ն որոշում կայացրեց զրկել նրան անձեռնմխելիությունից։ Նույն օրը ուշ երեկոյան դատարանը կալանավորման մասին որոշում ընդունեց։

Դոն Պիպո և Անդո Խրոմոյ

ԱԱԾ-ն չշրջանցեց նաև Իտալիայում բնակվող, էջմիածնեցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո)։ Նրան կալանավորել են երկու ամսով։ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը ու պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Артур Асатрян (Дон Пипо) - Sputnik Արմենիա
«Օրենքով մեկենասը». ո՞վ է Դոն Պիպոն, և ինչպես նա դարձավ Օռնելա Մուտիի սիրելի հայը

Կալանավորվել է նաև հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Անդո Խրոմոյ (Կաղ Անդո)։ Նրան ձերբակալել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Զանգվածային հատուկ գործողություններ են իրականացվել ավելի քան 30 քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» տներում։

Խուզարկություն Շմայսի տանը

ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայսի) պատկանող տարածքում։ Նրա տանը հայտանբերվել էր զենք, որը պատգամավոր պահում էր դեռ պատերազմի ժամանակներից։ Առաքել Մովսիսյանը բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն, բայց ուշ երեկոյան ազատ էր արձակվել: Նա կամավոր հանձնել էր իր մոտ եղած ողջ զենքը։

Հայաստանի ԱԱԾ-ն խուզարկել է Առաքել Մովսիսյանի բնակարանը - Sputnik Արմենիա
Ինչպես է ԱԱԾ–ն մտել Շմայսի տուն ու խուզարկություն իրականացրել. տեսանյութ

Նույն օրը, ժամը 23:00-ի սահմաններում, Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել էր զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտ:

Ստուգումներ «Յանս» ակումբում

Ոստիկանությունը գործողություններ է իրականացրել նաև «Յանս» ակումբում։ Որոշ տեղեկություններով` այն պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին, որը համարվում էր ՀՀ երրորդ նախագահի ամենահավատարիմ մարդկանցից մեկը։

Պարզվել է, որ ակումբի հաշվապահը 2012թ.-ի հոկտեմբերից մինչև 2017թ. մայիս, պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25.000.000 ՀՀ դրամի վնաս, որից 6.000.000 ՀՀ դրամը հաշվապահը 2017թ. հունիսին վերադարձրել է տնօրեն Ս. Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում:

Радар скорости - Sputnik Արմենիա
«Սեքյուրիթի Դրիմը» և «Էլիփսը» պետությունից հափշտակել են 1 միլիարդ 15 միլիոնից ավելի գումար

Այս շաբաթ ստուգումներ են սկսվել նաև «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որը պատկանում է Սերժ Սարգսյանի խնամուն` Արա Մինասյանին։ Ստուգումները կտևեն մոտ 2 ամիս, սակայն արդեն իսկ որոշ խախտումներ բացահայտվել են, հայտնել են Առողջապահության նախարարությունից։

ԱԱԾ-ն եղել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը խուզարկություններ էր իրականացրել արագաչափերի և տեսախցիկների շահագործմամբ ու տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գրասենյակում։Պարզվել էր, որ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունները, ՀՀ ոստիկանության հետ գործարքի մեջ մտնելով, խոշոր հափշտակություններ են կատարել` ավելի քան 1 մլրդ դրամի։

ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն «Սեքյուրիթի Դրիմ»-ը պատկանում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին, սակայն ընկերության ղեկավար Ալեքսան Զաքարյանը Sputnik Արմենիային այդ տեղեկությունը չհաստատեց։

Доллары - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամը պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս. ՊԵԿ

«Ես առաջին անգամ Արցախում եղել եմ 10 տարի առաջ։ Ես նրա հետ երբեք չեմ հանդիպել, առավել ևս` զրուցել», — ասաց Զաքարյանը` մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը նրա մանկության ընկերն է։

Կրկին Սարգսյան, բայց ոչ Սերժ

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում նույնպես կատարվել են խուզարկություններ: Շաբաթ օրը ՊԵԿ-ը հայտնեց, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 300 միլիոն դրամ։ Պարզվել է նաև, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 40 տոկոս բաժնետեր հանդիսացող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրը և տնօրենն է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լևոն Ազատի Սարգսյանը, ում որդին՝ Նարեկ Սարգսյանը, միաժամանակ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնետերն է: Լևոն Սարգսյանը նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի անդամ է:

Լրահոս
0