00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանին ուղղված 3 մտահոգություն. ի՞նչ պետք է հիշի նոր իշխանությունը

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի կազմակերպված գործընթացը հաճելի է և օգտակար, բայց ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարծում է, որ այն, ինչ կատարվում է երկրում, ստիպում է նաև մտահոգվել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` որպես քաղաքացի, նշում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս գործընթացը, այդ թվում՝ օրենքից վեր կանգնած մարդկանց օրենքի դաշտ բերելու և շարքային քաղաքացու դերն արժևորելու գործողությունները, հաճելի են և օգտակար: Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցում։

Площадь Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
ԱԱԾ-ի բենեֆիսը. գեներալի կալանավորումից մինչև խուզարկություն նախագահի եղբոր հիմնադրամում

«Գիտակցում եմ, թե որքան դժվարություններ կան արդեն իսկ ձևավորված կոռուպցիոն համակարգերը քանդելու, մարդկանց նախկին արատավոր սովորությունները վերացնելու և մեր երազած երկիրը կառուցելու կարևոր գործում: Հասկանալի է, որ դրական արդյունքի հասնելու համար երբեմն ընտրված մեթոդները համարժեք են ոչ թե օրենքին, այլ՝ բարդ թիրախին»,- գրել է նա:

Այդուհանդերձ, Զոհրաբյանը նշել է, որ որպես փաստաբան ունի երեք մտահոգություն։

«Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը (որոնց ղեկավարների՝ երկրին ծառայելու բարի նպատակի նկատմամբ կասկած չունեմ) սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին»,- նշել է նա:

Ըստ Զոհրաբյանի` մարդկանց բնակարան կամ տնտեսական գործունեության տարածքներ մուտք գործելիս և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, եթե դրանք զուգահեռ լուսաբանվում են, պետք է հասարակությանը տեղեկացնել, թե ինչ առիթի և հիմքի պայմաններում է նման միջամտության անհրաժեշտություն առաջացել: Հակառակ դեպքում, դա կարող է ընկալվել կամայական և ընտրողական (անձնավորված) միջամտություն, որը եթե հանրային այս վստահության ֆոնին, գովելի է, ապա վաղը կարող է դառնալ չարիք նույն հասարակության համար:

Глава гос.контрольной службы Армении Давид Санасарян и начальник полиции Валерий Осипян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат - Sputnik Արմենիա
Դավիթ Սանասարյանը լուրջ պայքար է խոստանում «նախորդ իշխանության մնացորդների դեմ»

«Հայաստանում տնտեսական գործունեության հետ կապված ստուգումները կարգավորող օրենք կա, ինչպես նաև՝ հատուկ դրա համար նախատեսված մարմիններ: Տնտեսական գործունեությունը օրենքով սահմանված հիմքով և կարգով ստուգող մարմինների միջոցով վերահսկելը նույնպես արդյունավետ գործիք է և չի ստեղծի այն տպավորությունը, որ «ոստիկանական պետության» հետ գործ ունենք»,- վստահեցրել է փաստաբանը:

Զոհրաբյանի երկրոր մտահոգությունն այն է, որ քաղաքացիների մի խումբ վտանգավոր անհանդուրժողականություն է դրսևորում այլակարծությանը:

«Սիրո և համերաշխության լոզունգների ներքո իրականացված իշխանափոխությունը չի կարող ատելության և հայհոյանքների համար պարարտ հող ստեղծել և սնել դրանք»,- ընդգծել է նա:

Զոհրաբյանի խոսքով` հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբանները:

«Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է հիշեն, որ փաստաբաններին ցանկանում էին թուլացնել նաև նախորդ իշխանությունները, բայց այսօր ամենաշատը նրանք փաստաբանի կարիք ունեն և ամեն ինչ կտային, որպեսզի փաստաբանությունը շատ հզոր լիներ մեր երկրում: Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ վաղը իրենք էլ են փաստաբանների կարիք ունենալու (նախկինում հաստատ ունեցել են): Հետևաբար, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի փաստաբանությունը զարգանա և հզորանա»,- շեշտել է փաստաբանների պալատի նախագահը:

Նրա խոսքով` լրագրողներն էլ իրենց համարձակ կեցվածքով և սուր գրչով ընդդիմացել են նախկին իշխանություններին: Այսօր էլ, երբ երկրում չկա գործող իշխանություններին հակակշռող ընդդիմություն, թերությունների վերաբերյալ հիմնական աղբյուրը դարձել է լրագրողը: 

«Կարծում եմ, որ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, իր լիազորությունների շրջանակում, կարող է մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների և լրագրողների համար ազատ և անկաշկանդ գործելու պայմաններ ապահովել»,- գրել է Զոհրաբյանը:

Встреча лидеров фракций Елк и Царукян Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Ծառուկյանը մի ձեռքով միմյանց դեմ են պայքարում, մյուսով` ՀՀԿ–ի

Ըստ նրա` դա նաև ենթադրում է հանրային հայտարարությունների մակարդակով, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ գործիքներով չթույլատրել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ վիրավորանքների, հայհոյանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսևորումներ:

«Մեր փաստաբաններն ի վիճակի են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում մեղադրվող ցանկացած անձի: Մեր լրագրողներն ի վիճակի են վեր հանել խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ իշխանությունների թերությունները»,- ընդգծել է Զոհրաբյանը:

Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններին հրահանգ տալուց խուսափելու հայտարարությունը, առաջինը մեծ ուրախությամբ արձանագրեց փաստաբանական համայնքը:

Զոհրաբյանը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը. «Եթե հանկարծ պարզվի, որ որևէ դատավոր գործում է անձնական շահագրգռվածության, ֆինանսական շահագրգռվածության, կոռուպցիոն շահագրգռվածության, բարեկամային շահագրգռվածության, կլանային շահագրգռվածության շրջանակում, ապա «վայ»-ը եկել և տարել է այդպիսի մարդկանց»:

«Կարծում եմ, որ այս հարցում, պետք է որոշակի զգուշություն ցուցաբերել: Դատավորը վարչապետի նշված խոսքի յուրովի մեկնաբանությամբ կարող է իշխանահաճո «արդարադատություն» իրականացնել այն հաշվով, որպեսզի իրեն չմեղադրեն կլանային կամ բարեկամական շահագրգռվածությամբ որոշում կայացնելու համար»,- եզրափակել է նա:

Զոհրաբյանը հուսով է, որ իր այս մտահոգություններս կփարատվեն:

Լրահոս
0