19:58 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հորդորել է կոռուպցիայի դեմ պայքարում խստորեն հետևել օրինականությանը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15010

Վարչապետն ընդգծել է` կոռուպցիայի դեմ պայքարում պետք է խստորեն հետևել օրինականությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները, քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը:

«Այսօր, կարծում եմ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաշատը քննարկվող թեման է և այդ ուղղությամբ լուրջ ակտիվություն կա իրավապահ մարմինների ու կառավարության կողմից: Դա բնական է, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել ենք կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկը»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի` այս գործընթացի համատեքստում պետք է շատ խստորեն հետևել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որևէ այլ մեկնաբանություն չլինի:

«Մենք երբ Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միևնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը: Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որևէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան: Շատ կարևոր եմ համարում, որ մենք այս ֆորմատով գանք ընդհանուր հայտարարի և առաջինը՝ համոզված լինենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի պրոցեսը շարունակվելու է, երկրորդը՝ պրոցեսը շարունակվելու է առավել արդյունավետ և այս պրոցեսի ընթացքում երաշխավորվելու են մարդու իրավունքները, օրինականությունն ու ընդհանրապես հանրության շահերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև խորհրդակցության մասնակիցները վարչապետին զեկուցել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին:

Совещание во главе с премьер-министром Армении Николом Пашиняном по борьбе с коррупцией (26 июня 2018). Еревaн
Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Ըստ թեմայի

«Պատժվելու են բոլոր սպաները, որոնք կփորձեն ահազանգող ծնողի որդուն նեղացնել ». Փաշինյան
Կհայտնվի արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը ճաղերի հետևում. պատասխանում է Փաշինյանը
«Մենք պետք է անպայման պաշտպանենք ՓՄՁ շահերը, աշխատավոր մարդկանց շահերը». Նիկոլ Փաշինյան
«Տարոն Մարգարյանի վերաբերյալ տեսանյութի պատասխանները կտան իրավապահ մարմինները». Փաշինյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ