09:32 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
28700

Գյումրու վթարային հանրակացարանի մի շարք բնակիչներ այսօրվանից ավելի ապահով տանիք կունենան։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Օլյա Իոսիֆովան արդեն 27 տարի է բնակվում է Գյումրու Գարեգի Նժդեհ 7 հասցեում տեղակայված տեքստիլագործների նախկին հանրակացարանում: Տիկին Օլյան Երևանից է եկել Գյումրի՝  տեքստիլ գործարանում աշխատելու նպատակով: Ապրելու համար Օլյային իր ընտանիքի  հետ հատկացրել էին  հանրակացարանի սենյակներից մեկը: Հանրակացարանում ահավոր էր, տարրական պայմաններ չկային, նույնիսկ՝ սանհանգույց,  իսկ տարիների ընթացքում  առանց այն էլ վթարային շենքը դարձավ կյանքի համար վտանգավոր: Ինչպես տիկին Օլյան է ասում՝ ահով ու  դողով էին քնում:

«Ահավոր պայմաններ  էին: Սկզբում հանրակացարանը  ընդհանուր սանհանգույց  ունեցել է, բայց տարիների ընթացքում, երբ փլվեց այդ հատվածը, էլ չկար: Մի կերպ էինք  ապրում»,-նշեց  Օլյա Իոսիֆովան:

Ամեն հորդառատ  անձրևից հետո հանրակացարանից պոկված քարերի թիվն ավելանում էր: Թեև պարբերաբար փլուզումներ էին գրանցվում, սակայն տարբեր պատճառերով 8 ընտանիք շարունակում էր բնակվել այստեղ: Վերջին՝ փետրվարի 23-ին գրանցված փլուզման հետևանքով փլվել էին քառահարկի շենքի 3-րդ և 4–րդ հարկերը: Կիսավեր հանրակացարանում բնակվող 3 ընտանիք դեռ մարտին  համաձայնեց օգտվել քաղաքապետարանի առաջարկից՝ տեղափոխվելով նոր հասցե  Շիրակացի 60/8 հասցե: Նոր կառույցը, թեև նույնպես հանրակացարան է եղել, սակայն ավելի լավ պայմաններ ունի, և ինչն ամենակարևորն է՝ անվտանգ է:

Տեքստիլագործների նախկին հանրակացարանից  5 ընտանքի,  այդ թվում նաև տիկին Օլյային, հունիսի 27-ին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այնուհետ քաղաքապետը բնակիչներին փոխանցեց Սավոյան 4 հասցեի շենքում գտնվող իրենց սենյակների բանալիները: Ընտանիքներին հանձնելով սենյակների բանալիները` Բալասանյանը  նշեց, որ «սենյակները իդեալական չեն, բայց անհամեմատելի  են նախկին պայմանների հետ»:  Քաղաքապետի հետ ունեցած հանդիպումից հետո բնակիչները ուղևորվեցին նոր հասցե: Սենյակները, թեև այս պահին քաղաքապետարանի հաշվեկշռում  են, սակայն բնակիչների հետ  հանդիպման ժամանակ Սամվել Բալասանյանը հնարավոր համարեց դրանք հետագայում` սեփականության իրավունքով բնակիչներին հանձնելու առաջարկը:

  • Հանրակացարանի բնակիչներին ընդունել է Գյումրու  քաղաքապետը
    Հանրակացարանի բնակիչներին ընդունել է Գյումրու քաղաքապետը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Օլյա Իոսիֆովա
    Օլյա Իոսիֆովա
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գյումրու վթարային հանրակացարան
    Գյումրու վթարային հանրակացարան
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 3
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հանրակացարանի բնակիչներին ընդունել է Գյումրու քաղաքապետը

Այս  պահին հանրակացարանի ևս 3 բնակիչ շարունակում է մնալ վթարային կառույցում՝  հրաժարվելով տեղափոխվել առաջարկված տարածքներ: Ըստ կադաստրից ստացած սեփականության վկայականների՝ հանրակացարանի շենքն ունի տարբեր  սեփականատերեր: Բնակիչներին տեղափոխելուց հետո կսկսվեն քանդման աշխատանքները:

Գլխավոր թեմաներ