10:23 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
«Սասնա ծռերի» դատավարության հերթական նիստը

«Սասնա ծռերից» ևս երկուսին ազատ արձակեցին

© Sputnik /
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31410

Նրանք ազատվեցին գրավի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կալանքից ազատ արձակեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարդգես Գևորգյանին։

Դատարանը Գևորգյանի խափանման միջոցը փոխեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորության դիմաց։ Նրանք վճարել են մեկ միլիոն դրամ գրավ։

Ավելի ուշ դատարանը կալանքից կես միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց նաև «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանին։

2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։

Ըստ թեմայի

«Սասնա ծռերից» Արմեն Լամբարյանն ազատ արձակվեց
«Սասնա ծռերի» ևս մեկ անդամ ազատ արձակվեց
Դատարանն ազատեց «Սասնա ծռերից» ևս մեկին
«Սասնա ծռերի» անդամ Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց
«Սասնա ծռերի» առաջնորդի որդուն ազատ արձակեցին
«Սասնա ծռերից» Արամ Հակոբյանն ազատ արձակվեց
«Սասնա ծռերից» Հովհաննես Վարդանյանին ազատ արձակեցին
«Սասնա ծռերի» ևս մեկ անդամի ազատ արձակեցին
«Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց
«Սասնա ծռերից» մեկին էլ ազատ արձակեցին
«Սասնա ծռերից» մեկն ազատվեց կալանքից
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ