00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվելի շները մնացել են անտեր ու սովից ոռնում են. «Դինգո Թիմը» լուծում է առաջարկում

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Елк" Сасун Микаелян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции Елк Сасун Микаелян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Դինգո Թիմը» պատրաստ է որդեգրել Մանվել Գրիգորյանի` անտեր մնացած շներին։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորվելուց հետո նրա շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած բաց նամակում հայտնում է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո Թիմ» ՀԿ-ն` միաժամանակ նշելով, որ պատրաստ են իրենց վրա վերցնել շների խնամքը և նրանց համար նոր տերեր գտնել։

«Նշենք, որ դեռ 1 շաբաթ առաջ որևէ պետական մարմնից (Էջմիածնի քաղաքապետարան, ԱԱԾ, ՀՔԾ, ՀՀ Ոստիկանություն) հնարավոր չեղավ ստանալ պաշտոնական տեղեկություն կենդանիների որպիսության մասին, սակայն ներքին կապերով իմացանք, որ շներին շարունակում է խնամել նրանց մշտական խնամողը և Մանվելի ընտանիքը կենդանիներից չի հրաժարվում, հետևաբար մենք որևէ քայլ չձեռնարկեցինք: Սակայն երեկ լրատվությամբ տարածվեց ինֆորմացիա այն մասին, որ կենդանիները ոռնում են սովից: Կրկին անգամ որևէ պետական մարմնից հնարավոր չեղավ ստանալ որևէ հստակ ինֆորմացիա այդ մասին»,- ասված է կազմակերպության հրապարակած նամակում:

«Դինգո թիմը» դարձյալ դիմում է բոլոր պատկան կառույցներին` հնարավորին սեղմ ժամկետներում կենդանիների որպիսության մասին տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով։

«Քանի որ ՀՀ օրենքով շունը համարվում է գույք, մենք չունենք իրավունք առանց թույլտվության մտնել Մանվելի տուն և կենդանիների նկատմամբ կատարել որևէ գործողություն: Հետևաբար խնդրում ենք թույլտվություն՝ կենդանիների խնամքը և հետագա որդեգրումը մեզ վրա վերցնելու համար»,- ասված է նամակում:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Медведь Маша - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանին պատկանող արջերից երկուսին տեղափոխեցին Կենդանաբանական այգի. տեսանյութ

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր և բանակի համար նախատեսված այլ ապրանքներ։

Մանվել Գրիգորյանի առանձնատան տարածքում պահվող այլ կենդանիները` վագրն ու արջերը, տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։

Լրահոս
0