15:15 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Սոսո Պավլիաշվիլի

«Ծեր, ալեհեր վրացի» Սոսո Պավլիաշվիլին ծնունդը նշել է Հայաստանում. տեսանյութ

© Sputnik / Нина Зотина
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
535 0 0

Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին արևոտ Հայաստանից շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլին իր 54-ամյակը նշել է Երևանում և այդ մասին գրել է Instagram-ի իր էջում։

Երաժիշտը շնորհակալություն է հայտնել իր բաժանորդներին ու երկրպագուներին շնորհավորանքների համար։

«Երեկ Երևանում հաճույքով ելույթ ունեցա ու ժամանակ անցկացրի Շանսոն ակումբում։ Շատ շնորհակալ եմ», — գրել է Պավլիաշվիլին։

Բացի այդ, երգիչը տեսաուղերձ է հրապարակել, որում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին ջերմ խոսքերի համար։

«Սիրելիներս, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր ինձ հետ էին։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հիշեցին ինձ, շնորհավորեցին։ Ով չհիշեց ու չշնորհավորեց, թող ինձնից հարյուր անգամ լավ ապրի։ Ամենակարևորն այն է, որ մենք միասին ենք և ուրախանում ենք մեկս մյուսի համար։ Ուրեմն մենք երջանիկ մարդիկ ենք», — նշել է արտիստը։

Պավլիաշվիլիի բաժանորդները միացել են շնորհավորանքներին ու երգչին մաղթել երկար տարիների կյանք, երջանկություն ու առողջություն։

Սոսո (Իոսիֆ) Պավլիաշվիլին էստրադայի երգիչ է, կոմպոզիտոր։ Ծնվել է 1964 թվականի հունիսի 29-ին Թբիլիսիում։ Նա հաճախ է համերգներ տալիս Հայաստանում։

Ըստ թեմայի

Սրտաճմլիկ կատարում. հայ փոքրիկ երգիչն ապշեցրել է Սոսո Պավլիշվիլիին նրա հիթի կատարմամբ
«Մի գնա» երգով վարակվեց նաև Սոսո Պավլիաշվիլին. տեսանյութ
«Դու իմ միակն ես». Սոսո Պավլիաշվիլին դստեր հետ է երգում
Ջա՜ն, Սոսո. երգիչ Պավլիաշվիլին հայ երաժիշտների հետ կատարել է «Արցախը». տեսանյութ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ