11:06 25 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.42
  • GBP617.07
  • EUR517.55
  • RUB7.43
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13210

Կողմերը վստահ են, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել կոռուպցիան և դրանից ածանցվող այլ արատավոր երևույթները:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանում տեղի ունեցող ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը կարևորել Հայաստանի և ԱՊՀ երկրների դատախազությունների փոխգործակցության զարգացումը, իրավական փոխօգնության ոլորտում գործակցության մեխանիզմների բարելավումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը վճռական պայքար է մղում կոռուպցիայի դեմ, այն կրելու է շարունակական բնույթ՝ երկրի հետագա զարգացման տեմպերն ավելացնելու նպատակով: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՊՀ երկրների դատախազությունների միջև կընդլայնվի փոխգործակցությունը, ինչը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են համագործակցության խորացման հեռանկարներին, ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ներուժն առավել նպատակային օգտագործելու հնարավորություններին և ուղղություններին: Կարևորվել է հատկապես անդրազգային հանցավորության դեմ հասցեական պայքար մղելու համար օպերատիվ տեղեկատվության և փորձի փոխանակումը:

Կողմերը կարևորել են ԱՊՀ երկրների դատախազությունների միջև առկա փոխվստահության ամրապնդումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել կոռուպցիան և դրանից ածանցվող այլ արատավոր երևույթները:

Ըստ թեմայի

Փաշինյանը հորդորել է կոռուպցիայի դեմ պայքարում խստորեն հետևել օրինականությանը
Կոռուպցիայի դեմ Փաշինյանի գործողությունների արդյունավետությունը մեկնաբանում է Մարկեդոնովը
«Ամեն ինչ կպատմեմ». ՀՀ սփյուռքի նոր նախարարը հայտնել է տենդերներում առկա կոռուպցիայի մասին
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ