13:48 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Военнослужащие армянской армии

Նիկոլ Փաշինյանի կոչից հետո 300 հոգի վերադարձել են արտասահմանից

© Photo : press office of the MoD of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
92340

Երիտասարդները վերադարձել են և պատրաստ են մեկնել ծառայության։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արտասահմանից վերադարձել են 300 երիտասարդ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։

«Նիկոլ Փաշինյանի կոչով արտասահմանից վերադարձած 300 հոգի ունենք, նրանցից 156-ը նախկինում զինվորական ծառայությունից խուսափած մարդիկ են, որոնք ներկայացել են և պատրաստ են անցնել ծառայության»,-նշեց նա։

ԳՇ պետն ասաց, որ նրանց բանակ են զորակոչում այն նույն հավասար սկզբունքներով, ինչ մյուս զորակոչիկներին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ դիմել էր արտերկրում գտնվող այն երիտասարդներին, որոնց զորակոչային տարիքում են։ Վարչապետը հորդորել էր նրանց վերադառնալ Հայաստան և մեկնել ժամկետային զինվորական ծառայության։

թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ