00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի սահմանադրության օրն է. ինչո՞ւ մարդիկ չեն վստահում օրենքին

© Sputnik / Asatur YesayantsАрмянский патриотический вечер на Никольской улице (2 июля 2018). Москвa
Армянский патриотический вечер на Никольской улице (2 июля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ հասարակությունը տևական ժամանակ չափազանց բևեռացված էր, բնակչության զգալի մասը վստահություն չուներ իշխանության, ընտրությունների ինստիտուտի նկատմամբ։ Այս անվստահությունը հանգեցրեց նրան, որ որոշ չափով արժեզրկվեց նաև երկրի մայր օրենքը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հայաստանի տոնացույցում հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է։ 1995 թվականի այս օրը հիմնական օրենքի նախագիծը, որը նախապատրաստել էին այն ժամանակ իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման գաղափարախոսները, համազգային հանրաքվեի դրվեց և հավանության արժանացավ։ 1995 թվականին ընդունված մայր օրենքը դարձավ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը։

Генеральный секретарь Совета Европы Торбьерн Ягланд - Sputnik Արմենիա
Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում պետք է շարունակվեն. Յագլանդ

Հաջորդ տարիների ընթացքում երկրի հիմնական օրենքում հանրաքվեների արդյունքում երկու անգամ փոփոխություն կատարվեց։ Առաջին հանրաքվեն անցկացվեց 2005 թվականի նոյեմբերին, և դրա արդյունքում Հայաստանն անցում կատարեց կառավարման կիսանախագահական մոդելի։ 2015 թվականի դեկտեմբերին անցկացվեց երկրորդ հանրաքվեն, ըստ որի՝ Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի։

Քաղաքացիներն ինչ-որ հատուկ ձևով չեն նշում ու չեն ընկալում Սահմանադրության օրը. այդ փաստն իր սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական պատճառներն ունի։ Հասարակությունը տարիներ շարունակ չափազանց բևեռացված է եղել, բնակչության զգալի մասը վստահություն չի ունեցել իշխանության, ընտրությունների ինստիտուտի նկատմամբ։ 1996 թվականից սկսած` համապետական բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկման թեմա էին դառնում ու զանգվածային բողոքների և իրավապահների հետ բախումների էին հանգեցնում։

Միևնույն ժամանակ, սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Այվազյանի կարծիքով, Սահմանադրությունը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր հասարակության կյանքում։

«Սակայն սահմանադրությունը որպես արժեք ՀՀ քաղաքացիների կողմից ադեկվատ չի ընկալվում։ Պատճառն այն է, որ իշխանությունները միշտ յուրովի էին իրականացնում երկրի հիմնական օրենքի դրույթները երկրի կյանքում` ըստ էության, խեղաթյուրելով Սահմանադրության պահանջները», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Вардан Айвазян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Այվազյան. «Արտահերթ ընտրություններ պետք է լինեն և ընթանան սահմանադրական կարգավորումներով»

Փորձագետը սխալ է համարում նաև պետության ձախողումների ու անհաջողությունների պատճառները Սահմանադրության մեջ փնտրելը։ Բոլոր խնդիրների արմատը նախևառաջ մարդն է։ Նրա համոզմամբ` կարելի է ոչ լիարժեք, ամենևին ոչ կատարյալ Սահմանադրություն ունենալ, բայց եթե խոսքը համապատասխանում է գործին, կարելի է ժամանակակից պետություն կառուցել և հիանալի արդյունքի հասնել։

Նա ուշադրություն է դարձնում նաև այն հանգամանքին, որ սահմանադրական հանրաքվեների ներքաղաքական դիսկուրսը միշտ զուրկ է եղել բովանդակային բաղադրիչից։ Ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը փորձել են միմյանց հետ անձնական հաշիվներ պարզել և ոչ թե քաղաքական համակարգը բարելավվելու փոխընդունելի մեխանիզմ մշակել։

Լրահոս
0