06:59 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
217 0 0

Տարոն Մարգարյանը ՀՀԿ ԳՄ անդամ է, ԱԺ ընտրություններում էլ ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարն էր: Ասել է, թե նա նախկին իշխանության առանցքային դեմքերից էր, որն ընդունելի չէր նոր իշխանությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հրաժարական ներկայացրեց: Սա միանգամայն սպասելի իրադարձություն էր, տևական ժամանակ է՝ Մարգարյանը  փաստացի դադարեցրել էր գործունեությունը: Հունիսի 28-ին չի մասնակցել ավագանու նիստին, թեև բացակայությունը պաշտոնապես պատճառաբանվեց վատառողջությամբ: Միաժամանակ իրավական դաշտում Տարոն Մարգարյանի շուրջ գնալով սեղմվում էր օղակը. ԱԱԾ-ում և ոստիկանությունում քրեական գործեր են հարուցվել, որոնցում շրջանառվում է նաև նրա անունը: ԱԱԾ-ն զբաղվում է նաև Մարգարյանի ունեցվածքի օրինականությունն ուսումնասիրելով: Այնպես որ, տեղի ունեցածը որևէ նորույթ չէր, չնայած թավշյա հեղափոխությունից հետո Տ.Մարգարյանն ասել էր, թե իր օրակարգում հրաժարականի հարց չկա:

Հետաքրքիրն այն է, որ Մարգարյանը որևէ կերպ չի մեկնաբանել իր հրաժարականը, չի մատնանշել թեկուզ և չնչին պատճառ:

Պարզ չէ՝ հրաժարականը համաձայնեցված է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, թե ոչ: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին՝ ասելով, թե «հրաժարականի տեքստում ամեն ինչ ասված է»: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը երեկ չէր պատասխանում «Ժողովուրդ» օրաթերթի հեռախոսազանգերին:

Մինչ այդ, հիշեցնենք, Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հայտարարել էր, թե ինքը Մարգարյանին մեկ անգամ կհորդորի հրաժարական ներկայացնել, ու վերջինս կհետևի այդ հորդորին, վարչապետը նաև ասել էր, թե Մարգարյանը քաղաքապետ է դարձել ընտրակաշառքով: Ու հիմա պարզ չէ՝ Մարգարյանի հրաժարականը Փաշինյանի հորդորով է տեղի ունեցել, թե նա այդ քայլին գնացել է՝ հարուցված ու նախապատրաստվող քրեական գործերը տեսնելով: Մյուս կողմից, սակայն, պետք չէ մոռանալ, որ Մարգարյանը ՀՀԿ ԳՄ անդամ է, ԱԺ ընտրություններում էլ ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարն էր: Ասել է, թե նա նախկին իշխանության առանցքային դեմքերից էր, որն ընդունելի չէր նոր իշխանությունների համար»:

Ըստ թեմայի

Տարոն Մարգարյանը մտքափոխվե՞լ է. «Ժամանակ»
«Չկա նման բան». ԱԱԾ պետը` Տարոն Մարգարյանի մասին
Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Տարոն Մարգարյան

Գլխավոր թեմաներ