ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակ ունի նաև Հայ ազգային կոնգրեսը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Կոնգրեսում այս հարցը քննարկվել է, և որոշվել է, որ ընտրություններում ՀԱԿ ցուցակը կգլխավորի Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը»,– գրում է թերթը:
Վահագն Խաչատրյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 1992 թվականից մինչև 1996 թվականը։