19:32 19 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Գագիկ Ծառուկյան

Քանի միլիոն է Ծառուկյանը նվիրել բանտարկյալներին ազատ արձակելու համար

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
872 0 0

«Սասնա ծռեր» խմբավորումը հայտնել է, թե «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը որքան գումար է հատկացրել «Սասնա ծռերին»։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 5 միլիոն դրամ է նվիրաբերել «Սասնա ծռերին»։

«Շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամին 5․000․000 դրամ նվիրատվության համար, որը կծառայի քաղաքական բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակելուն և նրանց առողջական կարիքները հոգալուն»,- նշված է «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը և լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը։

Գլխավոր թեմաներ