08:53 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Վլադիմիր Գասպարյան

Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30950

Սպանության սպառնալիք տալու և ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու գործի նախաքննությունը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Ա. Սարգսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել սպանության սպառնալիք տալու և ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից Ա. Սարգսյանին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 8-ին, ժամը 11:30-ի սահմաններում, Ա. Սարգսյանի տան դիմաց, անչափահաս դստեր կողմից «Վարդավառի» տոնի հետ կապված քաղաքացի Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել վերջինիս և իր միջև:

Այնուհետև, ժամը 12:30-ի սահմաններում, Կարեն Գասպարյանի որդին, ով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող է, Ա. Սարգսյանին կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ տվել են սպանության սպառնալիք. պահանջել են ծնկաչոք ներողություն խնդրել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն: Վախենալով սպառնալիքներից՝ ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին:

Կատարվում է նախաքննություն:

Ըստ թեմայի

6 միլիոն 800 հազար դոլար ավանդի պայմանագրեր` Սերժ Սարգսյանի եղբորորդու բնակարանում. ՊԵԿ
Սերժ Սարգսյանի եղբորորդու թիկնապահը ներկայացել է ոստիկանություն և կալանավորվել
Տղամարդը կրակել է եղբորորդու ուղղությամբ. վիճաբանություն Արարատում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ