14:02 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.37
  • GBP635.69
  • EUR565.50
  • RUB7.15
Երևանայն շոգ

Երկու օր շարունակ սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (242)
264 0 0

Օդերևութաբաններն այսօր տեղումներ չեն կանխատեսում։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-16-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև սպասվում է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, 13-16-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 11-12-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 13-16-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

թեմա:
Եղանակը Հայաստանում (242)

Գլխավոր թեմաներ