ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հուլիսի 14-ին Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է․նա կդառնա 62 տարեկան։ Հիշեցնում է «Հրապարակ» օրաթերթը` գրելով, որ այդ օրը որպես կանոն գեներալը նշում էր «Վան» ռեստորանում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Թերթը նաև հայտնում է, որ «վերջերս գեներալի 2 որդիները փորձել են անցնել Բավրայի սահմանը, Կարենին թույլ չեն տվել, Արմանն անցել է»։ «Հրապարակի» տեղեկություններով ԱՄՆ մշտական բնակության է մեկնել նաև ԵԿՄ-ի հաշվապահը՝ Հովհաննես Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ըստ թերթի` առաջիկայում Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու նրա օնկո-բժիշկը։ Պարզվում է՝ բուժզննության հետ կապված խնդիր կա՝ Հայաստանում ռադիոճառագայթող սարք չկա, որով հնարավոր լինի պարզել հիվանդի վիճակը։