22:46 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.09
  • GBP624.17
  • EUR554.26
  • RUB7.37
Շիրակի պետական համալսարան. արխիվային լուսանկար

Բուլկու արտադրամաս` համալսարանի շենքում. ՊԵԿ-ի նոր բացահայտումը

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
198 0 0

ՊԵԿ–ը Շիրակի պետական մանկավարժական համալսարանում օպերատիվ միջոցառումներ է իրականացրել։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ուսումնական գործընթացից բացի նաև անօրինական բիզնեսով են զբաղվել։ Նման բացահայտում է արել ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը։

Այսպես` պարզվել է, որ համալսարանին պատկանող շենքերից մեկում, որտեղ 2017թ. սեպտեմբերից դասընթացներ չեն անցկացվում, 2018թ. հունվարի 15-ից մայիսի 20-ը գործել է կարկանդակի, բուլկու արտադրամաս, որի շրջանառությունը չի ընդգրկվել հաշվապահական հաշվառման մեջ:

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանն ու գլխավոր ֆինանսիստ Գոհարիկ Պետրոսյանը ՊԵԿ–ին հայտնել են, որ իրենք արտադրամասի մասին չեն իմացել: Ի դեպ, արտադրամասի 4 աշխատակիցները գրանցված են եղել հիմնադրամում և նրանց համար 2018թ. հունվար-մայիս ամիսներին հաշվարկվել է 2 միլիոն 974 հազար դրամ աշխատավարձ: Իսկ արտադրամասի ծախսած 759 հազար դրամ արժեքով էլեկտրաէներգիայի դիմաց վճարվել է հիմնադրամից:

Արտադրամասի պատասխանատու Ռոբերտ Մկոյանը, ով համալսարանի քոլեջի տնտեսվարն է, հայտնել է, որ հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 2 միլիոն 400 հազար դրամի հացամթերք:

Պարզվել է նաև, որ մանկավարժական համալսարանին պատկանող Գյումրու Պ. Սևակի 4 հասցեում գործող բուֆետից, առանց համապատասխան փաստաթղթավորման, մատակարարումներ են իրականացվել համալսարանի ավագ դպրոցի ու քոլեջի բուֆետներին, որտեղ չկան ՀԴՄ-ներ, հետևաբար շրջանառության հաշվառում չի արվել։

ՊԵԿ–ը հաշվել է, որ այդ բուֆետների գործունեության արդյունքում շուրջ 10 միլիոն դրամ է ծախսվել, 2017թ. մարտին էլ 16 միլիոն դրամի սարքեր են ձեռք բերվել, և այդ ամենն արվել է համալսարանի հիմնադրամի միջոցներից:

Հիմնադրամի միջոցների ոչ արդյունավետ օգտագործման և շահագրգիռ պատասխանատու անձանց շրջանակները պարզելու նպատակով ՊԵԿ–ը շարունակում է լրացուցիչ միջոցառումներ իրականացնել։ Հայտնում են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ըստ թեմայի

Ոսկերչական խանութից գողություն կատարողը Շիրակի մարզից է. նոր մանրամասներ
«Շիրակի» մարզիչը` կասկածյալի դերում, ինչ ընթացքում է աղմկահարույց կաշառքի գործը
Լարված իրավիճակ Գյումրիում. մարդիկ պահանջում են Շիրակի համալսարանի ռեկտորի հրաժարականը
թեգերը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Գյումրի

Գլխավոր թեմաներ