08:51 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
ՀՀ ԱԺ

Անբարեխիղճ վարորդները ներվեցին, բարեխիղճ պատգամավորները գնացին արձակուրդ

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
111 0 0

150 000 վարորդների նկատմամբ կիրառված տուգանքները կներվեն. ԱԺ–ը համաձայն է։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Ազգային ժողովն այսօր 68 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը։

Նախագիծը ներկայացնելով Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ զիջվող գումարի չափը 13,7 մլրդ դրամ է։ Նրա գնահատմամբ, նախագիծը կբարելավի նշված վարորդների սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակը, քանի որ չվճարված տուգանքների պատճառով նրանց մեծ մասի բանկային հաշիվների վրա տուգանք է դրված, իսկ վարկային բացասական պատմության պատճառվ այդ քաղաքացիները զրկված են անգամ ապառիկ գնման իրավունքից օգտվելուց։

ԱԺ–ն այսօր քվեարկեց ու ընդունեց նաև կառավարության առաջարկած արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված այլ նախագծեր, այդ թվում` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է ընտանեկան բռնության ենթարկված անձի պաշտպանության և իրավապահների միջամտության մեխանիզմը։ Ընդունվեց նաև «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ավելացվելու են դատապարտյալների` օրենքով նախատեսված տեսակցությունները։

Արտահերթ նիստի օրակարգը սպառելուց հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Մենք այսօր խոսեցինք անբարեխիղճ վարորդներից, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ պատգամավորներին, որ այսօր աշխատեցինք և ավարտեցինք մեր նստաշրջանը։ Անցնում ենք 30-օրյա մեր արձակուրդին»։

Արտահերթ նիստն այսքանով ավարտվեց, պատգամավորները գնացին հանգստի։

Ըստ թեմայի

Ազգային ժողովի հատուկ նիստը լուսանկարներով
Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին. «Անթույլատրելի է»
Կառավարության ծրագիրը քննարկելու համար Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել
Ազգային ժողովը սովորում է վերահսկել գործադիր իշխանությանը
թեգերը:
ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ