09:40 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
313 0 0

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Քաղաքապետը հեռացավ, բայց ժողովուրդը շարունակում է քննարկել նրա ունեցվածքն ու հրաժարականի հավանական պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց հասկանալի պատճառով. երևանցիների վստահությունը զգալիորեն պակասել էր։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը։

Նրա խոսքով` եթե ղեկավարին չեն վստահում, ուրեմն հրաժարականը նորմալ երևույթ է։

«Խոսքը ժողովրդի վստահության մասին է, որը կորցնելու դեպքում մարդ պետք է հեռանա նույնիսկ դատական համակարգից», — նշեց փաստաբանը։

Ըստ նրա` երբ որևէ քաղաքական ուժին դադարում են վստահել, այդ ուժի ներկայացուցիչները պետք է գնահատեն իրավիճակն ու հարմարվեն դրան` փորձելով պահպանել արժանապատվությունը։ Ազարյանը ավելացրեց նաև, որ ՀՀԿ-ում Տարոն Մարգարյանի հրաժարականի թեման քննարկվում էր 10-15 օր առաջ։

Ավագանու ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ Էդմոն Կիրակոսյանը նշեց, որ իրեն հայտնի չեն իր կուսակցի հրաժարականի պատճառները։

«Հրաժարականի պատճառները չեմ քննարկել անձամբ Մարգարյանի հետ։ Նա այդ մասին չի հայտնել, և այդ թեմայի շուրջ ձեզ հետ խոսել չեմ ուզում», — ասաց Կիրակոսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն։ Կիրակոսյանը չցանկացավ խոսել նաև այդ մասին, քանի դեռ համապատասխան քննարկումներ չեն անցկացվել խմբակցությունում։

Հիշեցնենք, որ Երևանի 12-րդ քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 16-ին, ինչի մասին որոշում է կայացվել հինգշաբթի Ավագանու արտահերթ նիստի ժամանակ։ Այդ ամսաթիվն առաջարկել է ՀՀԿ խմբակցությունը, իսկ «Ելքն» առաջարկում էր ընտրությունները նշանակել այս տարվա օգոստոսի 8-ին։

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները հուլիսի 16-ին անցկացնելու համար կողմ է քվեարկել 34 անդամ, դեմ` 11, ձեռնպահ` 1։ Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության առաջարկած ամսաթվին` օգոստոսի 8-ին, կողմ է քվեարկել 15 մարդ, դեմ` 34, ձեռնպահ` 1։

Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց երկուշաբթի` հուլիսի 9-ին։ 2005-2009 թվականներին նա եղել է Ավան վարչական շրջանի ղեկավարը, 2011 թվականին Երևանի քաղաքապետ է ընտրվել և պաշտոնավարել 7 տարի։

ԶԼՄ-ներում և սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ Երևանի 12-րդ քաղաքապետի թեկնածուներ են Ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանը («Ելք» դաշինք), ինչպես նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Ըստ թեմայի

Գալուստ Սահակյանը խոսել է Տարոն Մարգարյանի ունեցվածքից
Տարոն Մարգարյանի 50 երանգները․ ինչ է թողել իր հետևից Երևանի քաղաքապետը
Պարզ չէ՝ Տարոն Մարգարյանը հրաժարական Փաշինյանի հորդորով է ներկայացրել, թե ոչ. «Ժողովուրդ»
«Չկա նման բան». ԱԱԾ պետը` Տարոն Մարգարյանի մասին
թեգերը:
Տարոն Մարգարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ