19:40 21 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.62
  • GBP625.72
  • EUR560.16
  • RUB7.58
Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը

«Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը». Դոնալդ Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին

© Photo: official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
16910

Տուսկը հայտարարել է` կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը նշել է, որ ՀՀ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և որ այս ճանապարհին Հայաստանը կարևորում է ԵՄ աջակցությունը և պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության:

Դոնալդ Տուսկը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը և ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը:

«Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել է Դոնալդ Տուսկը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված տարբեր հարցերի շուրջ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու յուրաքանչյուր փորձ կլինի ոտնձգություն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ:

«Հայաստանը, ինչպես ցանկացած այլ ժողովրդավարական երկիր, ձգտում է խաղաղության և անում է ամենը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն է մեկնել աշխատանքային այցով։

Ըստ թեմայի

Հայաստանի հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել. Փաշինյան
Let’s do պաչիկ. Փաշինյանի առաջարկը Մակրոնի օգնականին. տեսանյութ
Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների ղեկավարների ընթրիքին. լուսանկարներ
Նոր կառավարությունը չի ծրագրում արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություն. Փաշինյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ