18:01 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.62
  • GBP637.31
  • EUR565.59
  • RUB7.22
Բուժզննում

Վաղաժամ զորացրելու 60 տոկոսը կապված է զորակոչի ժամանակ չբացահայտված հիվանդությունների հետ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
56 0 0

Զորակոչից առաջ անցկացվող բուժզննման ժամանակ ոչ բոլոր հիվանդություններն է հնարավոր բացահայտել, որոշ դեպքերում թանկարժեք ստուգման կարիք է լինում։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Բանակից վաղաժամ զորացրելու դեպքերի կեսից ավելին կապված են հիվանդությունների հետ, որոնք չեն բացահայտվել զորակոչի ժամանակ, հինգշաբթի լրագրողներին ասաց ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր զորակոչից հետո Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը շրջում է տարածքային բոլոր հոսպիտալներում և զննում նոր զորակոչված զինծառայողներին, որոնք առողջական խնդիրներ ունեն։ Երկրորդ արտագնա նիստն անցկացվում է վեց ամիս անց։

«Մեզ ներկայացնում են այն զինծառայողներին, որոնց ռազմաբժշկական զննումն արդեն անցկացվել է հոսպիտալներում։ Որոշվում է` նրանք պիտանի են ծառայության, թե ոչ», — ասաց Օհանյանը։

Վաղաժամ զորացրման ամենատարածված պատճառը հիվանդությունների թերապևտիկ պրոֆիլն է (գրեթե այն ամենը, ինչը կապված չէ հոգեբուժության, նևրոլոգիայի և վիրաբուժության հետ)։

«Վաղաժամ զորացրված ժամկետային զինծառայողների 60 տոկոսին զինվորական ծառայության հետ պատճառական կապ չի տրվում: Մնացած 40 տոկոսի դեպքում են հայտնաբերվել հիվանդություններ կամ ծառայության ընթացքում ձեռք բերված խեղումներ։ Կամ դրանք չեն հնչեցվել նորակոչիկների կողմից կամ դրանք հիվանդություններ են, որոնք բացահայտվում են թանկարժեք հատուկ հետազոտություններ անցկացնելուց հետո ստացիոնար բուժման ժամանակ»,- ասաց նա:

2017թ-ին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը 800 դիմում է ստացել տարբեր ատյաններից։ 2018թ-ի առաջին կես տարվա ընթացքում ստացվել է 300-350 դիմում։ Դիմումների մի մասը պատասխան է ստացել, մնացածը դեռ քննարկվում են։

Ըստ թեմայի

Հասարակ զինվոր, թե՞ «ազգը փրկողի» որդի. կրտսեր Փաշինյանը կոտրում է կարծրատիպերը
Նիկոլ Փաշինյանը ճաշեց զինվորների հետ ու գոհ մնաց. տեսանյութ
«Մարտիկ» հիմնադրամի նախագահը ծախսել է զինվորների փողերը. քրեական գործ է հարուցվել
Զոհված զինվորականների եղբայրներին և երեխաներին կազատեն ծառայությունից
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ