04:50 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Սամվել Ալեքսանյան

Ուռուցքաբանության կենտրոնը Սամվել Ալեքսանյանին կտա՞ն. «Հրապարակ»

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29410

«Հրապարակ» թերթը գրում է, որ ուռուցքաբանության կենտրոնը գործարարին տալու առաջարկի հեղինակը նախարարն է։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս պատկան մարմինների ներկայացուցիչների հետ նեղ քննարկման ժամանակ առաջարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը տալ «Սամոյի կառավարմանը»․ խոսքն «Աստղիկ» ԲԿ սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Ներկաները չեն թաքցրել իրենց տարակուսանքը, քանի որ նոր կառավարության առաջին թիրախը հենց Ալեքսանյանն էր, ում «սիթի»-ներում ստուգումներով մեկնարկեց նախկին իշխանությունների հանցավոր գործունեության բացահայտումը»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` թեև Թորոսյանը նախնական պայմանավորվածություն է ունեցել Ալեքսանյանի հետ, սակայն կառավարությունն Ուռուցքաբանության կենտրոնը նրան հանձնելու առաջարկին բացասաբար է վերաբերվել, և հարցը կարծես փակվել է։

Պարբերականը հիշեցնում է, որ դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք է նշված կենտրոնը Համաշխարհային բանկի օգնությամբ կառուցվել, հետագայում այն զինել են ժամանակակից սարքավորումներով, սակայն մինչ օրս չի շահագործվում։ Իշխանությունը մտադիր է այն վստահել բարեխիղճ և պրոֆեսիոնալ շահագործողի։

Այն ծառայելու է ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար․ ամեն տարի մեր երկրից հարյուրավոր հիվանդ քաղաքացիներ մեկնում են արտերկիր՝ բուժվելու, կենտրոնի շահագործումից հետո ակնկալվում է, որ դրսից Հայաստան կժամանեն:

Ըստ թեմայի

Նախկին պաշտոնյան ուզում է իր կուսակցությունն ունենալ. Սամվել Ալեքսանյանը մերժել է օգնել
Սամվել Ալեքսանյանը լքեց «Հանրապետական» խմբակցությունը
Գիտեն` Սամվել Ալեքսանյանն ինչ է շնչում, ինչ է ուտում. Ծառուկյանը` ԱԱԾ ստուգումների մասին
Հա՛մ եղում են, հա՛մ դեղում. կառավարությունը Սամվել Ալեքսանյանին արտոնությո՞ւն կտրամադրի
թեգերը:
Արսեն Թորոսյան, Սամվել Ալեքսանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ