08:45 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Ռուբեն Հայրապետյան

Ո՞վ կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին. կոնկրետ անուն է շրջանառվում. «Փաստ»

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
43711

«Փաստ» օրաթերթի աղբյուրները վստահեցրել են, որ ամեն վայրկյան կարող է հրապարակվել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի մասին հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Երեկ ամբողջ օրը համառ լուրեր էին շրջում, որ արդեն իսկ փաստացի որոշված է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը: Չնայած նա անընդհատ ողջ ուժով փորձում էր դիմադրել նման հեռանկարին, սակայն, ըստ էության, այլևս անհնար է դիմադրել: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Ավելին, մեր աղբյուրը շեշտում էր, որ հրաժարականը կայացած փաստ է, ձգձգվում է միայն պաշտոնական հայտարարությունը, որը կարող է լինել ամեն վայրկյան (մեր աղբյուրները չէին բացառում, որ դա լինի նույնիսկ թերթի՝ տպագրության իջնելուց հետո, իսկ եթե ոչ, ապա մոտ օրերին)»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` շատ ավելի ուշագրավ է Հայրապետյանի փոխարեն ֆեդերացիայի նախագահի թեկնածուի անունը, որն օրվա ընթացքում ակտիվորեն սկսեց շրջանառվել:

«Խոսքը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին է, ով, ի դեպ, ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լեգենդների՝ Երևանում կայացած հանդիպման ժամանակ»,- նշում է հոդվածագիրը:

Թերթը զրուցել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի հետ:

Հարցին` լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե` ոչ, Գալստյանը պատասխանել է. «Եթե լուրեր կան, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տալու, գուցե իրե՞ն դիմեք»:

Ճշտող հարցին, այսինքն` ոչ հերքում, ոչ հաստատո՞ւմ եք տեղեկատվությունը, որ կարող է ԱԱԾ տնօրենը դառնալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ խոսնակն ասել է. «Ես տեղեկատվություն չունեմ, որ ձեզ փոխանցեմ»:

Ըստ թեմայի

Կառավարությունը հրաժարվել է արտոնություն տրամադրել Ռուբեն Հայրապետյանի ռեստորանին
Ռուբեն Վարդանյանը խոսեց Նիկոլ Փաշինյանին սատարելու և ԱԱԾ բացահայտումների մասին
Ի՞նչ կապ ունեն Ռուբեն Հայրապետյանն ու Վարդան Մինասյանը

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ գերի ընկած Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    583
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    189
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    311