22:45 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.09
  • GBP624.17
  • EUR554.26
  • RUB7.37
Գագիկ Ծառուկյան

ՊԵԿ–ը հրապարակեց «գազային օլիգարխների» անունները. ցանկում են Ծառուկյանն ու Թոխմախի Մհերը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
162411

ՊԵԿ ղեկավարը խոստացավ, որ ամբողջական ցանկը կհրապարակվի այսօր։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Տուգանված գազալցակայանների սեփականատերերի ցանկում են Վարդան Հարությունյանն ու Մհեր Սեդրակյանը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

Օրերս Կոմիտեն ստուգումներ էր իրականացրել գազալցակայաններում և պարզել, որ 8 ձեռնարկություններ ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ (ընդհանուր` 946 միլիոն դրամի)։

Հարցին` ովքեր են այդ գազալցակայանների սեփականատերերը, Անանյանը կոնկրետ անուններ նշեց։

«Նրանց շարքում են, օրինակ, Մհեր Սեդրակյանն ու Վարդան Հարությունյանը։ Մյուս անուններն այսօր կհրապարակենք», — ասաց նա։

Թոխմախի Մհեր մականունով հայտնի Մհեր Սեդրակյանը գործարար է, ՀՀԿ-ի վստահելի մարդկանցից մեկը Էրեբունու շրջանում։

Վարդան Հարությունյանը ՊԵԿ-ի ղեկավարն է եղել Անանյանից առաջ։ Տարիներ շարունակ նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Գազպրոմ Արմենիայում, Կարեն Կարապետյանի օրոք։

Անանյանը նշեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունը։

Նա ընդգծեց նաև, որ իշխանությունները չեն ձգտում փակել բոլոր գազալցակայանները կամ ցանկացած այլ ընկերություններ։ Քանի որ յուրաքանչյուր ընկերություն հարկատու է, նշանակում է` դրանք պետք է շարունակեն աշխատել, բայց առանց խախտումների, և պետք է հատուցեն պետությանը հասցված վնասը։

Ըստ թեմայի

«Գազպրոմ Արմենիային» պատկանող ՍՊԸ–ները խուսափել են հարկերից. ՊԵԿ–ի բացահայտումը
Պետությունից թաքցված հարկերն ավելացել են ևս 600 մլն–ով. ՊԵԿ–ը նոր բացահայտում է արել
«Գազպրոմ Արմենիան» պատասխանում է Պետական եկամուտների կոմիտեի մեղադրանքներին
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ