19:23 21 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.62
  • GBP625.72
  • EUR560.16
  • RUB7.58
Վարդավառ

Ի՞նչ է տեղի ունենում մարդկանց հետ շոգին. «Շտապօգնության» հեռախոսն անդադար զանգում է

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14120

Երևանում հուլիսին հաստատված անոմալ շոգը բնակիչների վատառողջության պատճառ է դարձել։ «Շտապ օգնության» հեռախոսը բառացիորեն եռում է զանգերից, ծառայության բժիշկները քաղաքացիներին սպասարկելու ռեկորդներ են սահմանում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Այս տարվա հուլիսի առաջին օրերին Շտապօգնության կանչերի թիվը 7246 է, որը 1120–ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվածներից։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Շտապօգնության» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Մասնավորապես, շոգ եղանակ է հաստատվել Արմավիրի, Արարատի մարզերում, Երևանում և ցածրադիր վայրերում։

Ստեփանյանը նշում է` եթե համեմատենք 2017 և 2018 թվականները, ապա հունիսին գրանցված կանչերն այս տարի 1498-ով շատ են եղել։

«Օրական կանչերի միջին ցուցանիշն անցյալ տարի եղել է 650, իսկ այսօր կանչերի թիվը օրական հասնում է 730-ի։ Շատացել են սրտանոթային, շնչառական և վիրուսային հիվանդություններից բողոքողները։ Այս ամսվա ընթացքում ամենաշատ կանչեր գրանցվել են հուլիսի 12–ին` 784 կանչ, 166 մարդ տեղափոխվել է հիվանդանոց (այդ օրը ջերմաստիճանը հասել է մինչև 42 աստիճանի),-ասել է Ստեփանյանը։

Շտապ բժշկական օգնության ղեկավարն այդ ցուցանիշները ռեկորդային է անվանել վերջին տարիների ընթացքում` ավելացնելով, որ հուլիսի 4–ին կանչերի թիվը հասել է 772–ի։ Այդ օրը 209 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։

«Շտապօգնությունը» 36 մեքենա ունի և նման անոմալ շոգին զգացվում է տրանսպորտային միջոցների պակաս։ Մեր երկրի քաղաքացիները սովորել են աննշան վատ զգալու դեպքում դիմել շտապօգնության ծառայություններին։ Թեև նրանք կարող են դիմել ընտանեկան բժշկին, նշեց Ստեփանյանը։

««Շտապօգնության» բժիշկները փորձում են սպասարկել այն քաղաքացիներին, ում պետք է անհապաղ օգնություն»,– ասաց նա Sputnik Արմենիային։

Սրտաբան Մարինե Օրդյանը հայտարարեց, որ նման շոգին սրվում են սրտանոթային հիվանդությունները և ավելի ծանրանում է նրանց վիճակը, ովքեր խրոնիկ հիվանդություններ ունեն։

«Դա պայմանավորված է նրանով, որ մարդն առատ քրտնում է, և նրա օրգանիզմը շատ հեղուկ է կորցնում։ Ուստի բժիշկները կոչ են անում օրվա ընթացքում շատ ջուր խմել։ Ջրից բացի կարելի է խմել նաև թեյ (կանաչ) և թան։ Երիտասարդները սովորություն ունեն իրենց հետ վերցնել շշով ջուր։ Լավ կլիներ, եթե մեծերն էլ նման սովորություն ձեռք բերեն», – նշեց բժիշկը։

Փողոցում զբոսնելու ամենասխալ ժամանակը օրվա մեջ ժամը 12:00-15:00–ն է։ Այդ ժամերին առանց առիթի պետք չի դուրս գալ փողոց, ասաց Օրդյանը։

Նա խորհուրդ տվեց կրել ոչ թե մարմինը գրկող, այլ թեթև նյութերից ու բնական կտորներից կարված հագուստ։ Սրտաբանի խոսքով` արևահարության դեպքում հնարավոր է մարմնի ջերմաստիճանի բարձրացում և խնդիրներ ստամոքսաղիքային տրակտի հետ։

Ըստ թեմայի

Շտապօգնության մեքենաները կավելանան. նախարարը արձագանքեց Sputnik Արմենիայի հրապարակմանը
Երեկոյան բժիշկ և շտապօգնության նոր մեքենաներ. նախարարը գտել է խնդիրների լուծման բանալին
Ցուցարարները կանգնեցնում ու ստուգում են շտապօգնության մեքենաները. ՄԻՊ-ն անհանգստացած է
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ