18:01 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.62
  • GBP637.31
  • EUR565.59
  • RUB7.22
Բվեճ

Կարմիր գրքում գրանցված բվեճն այլևս զվարճանքի առարկա չէ. նա կապրի Կենդանաբանական այգում

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
231 0 0

Կարմիր գրքում գրանցված գիշատիչ թռչունը «Ուրախ ժամանց» ընկերություն է բերվել մոտ 20 տարի առաջ՝ աչքի և թևերի վնասվածքով:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. «Հաղթանակ» զբոսայգում վանդակի մեջ պահվող բվեճը տեղափոխվեց Կենդանաբանական այգի: Կարմիր գրքում գրանցված գիշատիչ այս թռչունը, ըստ «Ուրախ ժամանց» ընկերության ներկայացուցչի, իրենց մոտ է բերվել մոտ 20 տարի առաջ՝ աչքի և թևերի վնասվածքով:

«Իրենք փորձել են գիշատիչ թռչունի համար լավ պայմաններ ստեղծել, բայց դրա համար միան ցանկությունը բավարար չէ: Եթե վայրի թռչունը կամ կենդանին ինչ-ինչ հանգամանքների բերումով վայրի բնությունից հայտնվել է մարդու հոգածության տակ, ապա գոնե մասնագետները պիտի զբաղվեն նրանով»,- ասաց Կենդանաբանական այգու կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը:

Ընդհանուր առմամբ՝ թռչունն ակտիվ ու պինդ է երևում, իսկ առողջական վիճակի այլ մանրամասները կարանտինի ժամանակահատվածում պարզ կդառնան:

Հիշեցնենք` որ Կառավարությանն առընթեր բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը օրեր առաջ ահազանգ էր ստացել, որ  «Հաղթանակ» զբոսայգում կարմիր գրքում գրանցված թռչուն է պահվում: Գալով այգի՝ տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ այն բվեճ է, որը պահվում է Կառավարության որոշմամբ Կարմիր գրքում գրանցված կենդանիների համար  սահմանված ազատավանդակների նորմերին չհամապատասխանող վանդակում:

Բվեճը Կենդանաբանական այգի է տեղափոխվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Երևանի կենդանաբանական այգու և վայրի կենդանուն տիրապետող հանդիսացող «Ուրախ ժամանց» ընկերության եռակողմ համաձայնությամբ:

  • Կարմիր գրքում գրանցված թռչունին տեղափոխեցին Կենդանաբանական այգի
    Կարմիր գրքում գրանցված թռչունին տեղափոխեցին Կենդանաբանական այգի

1 / 4
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր գրքում գրանցված թռչունին տեղափոխեցին Կենդանաբանական այգի

Ըստ թեմայի

Այցելե՞լ, թե՞ չայցելել կենդանաբանական այգի. Առողջապահության նախարարության պատասխանը
Վագրն Ակնալճից տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի. տեսանյութ
Սկանդալ կենդանաբանական այգում. մասնագետը մեղադրեց, ԵԿԱ աշխատակիցը պնդեց` վտանգ չկա
Ի՞նչ է կատարվում Մանվել Գրիգորյանին պատկանող կենդանաբանական այգում. տեսանյութ
թեգերը:
Երևան

Գլխավոր թեմաներ