09:59 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Հայաստանը մոտ 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա Իլ-76-ով

Հայաստանը մոտ 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

© Sputnik /
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11530

Սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության իրերը Սիրիա են հասել Ռուսաստանի ԱԻՆ–ի օգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռները Հայաստանից Սիրիա են տեղափոխել մոտ 100 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր։ Այս մասին հայտնում է Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնը։

«Մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտրոնը ինքնաթիռների երեք չվերթով Հայաստանից Սիրիա է տեղափոխել բրինձ, հնդկաձավար, բուսայուղ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ», — նշված է հաղորդագրության մեջ։

Պարենամթերքը փոխանցվելու է կարիքավոր բնակիչներին, որոնք վերադառնում են գրոհայիններից ազատագրված բնակավայրեր և Սիրիայի դժվարամատչելի շրջաններ։

Հիշեցնենք, որ 30 տոննա մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը Սիրիա էր ուղարկվել հուլիսի 12-ին։

Գլխավոր թեմաներ