00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ անել, որ Սևանն իրական զբոսաշրջային կենտրոն դառնա. պատասխանը գիտի վարչապետը

© Photo : official site of the Prime minister of RAРабочий визит премьер-министра Никола Пашиняна в Вайоцдзорскую область (6 июля 2018). Ехегнадзор
Рабочий визит премьер-министра Никола Пашиняна в Вайоцдзорскую область (6 июля 2018). Ехегнадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը հանձնարարել է վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը և դրանք բերել պատշաճ մակարդակի։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:

Севан и его окрестности - Sputnik Արմենիա
Սևանա լճի «հարստությունը» կարելի է վայելել նաև երկնքից

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այնտեղ առկա թերի ենթակառուցվածքներին, ոչ պատշաճ աղբահանության կազմակերպմանը, միասնական ափի բացակայությանը, ապօրինի շինությունների առկայությանը, մատուցվող ծառայությունների որակին և առկա գների անհամապատասխանությանը, հանրային լողափերի կազմակերպման մակարդակին: Նշված խնդիրների հետ կապված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկություններով և գաղափարներով, որոնք կարող են նպաստել Սևանա լճում զբոսաշրջության խթանմանը, այստեղ զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, ձմեռային տուրիզմի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը:

Առաջարկվել է տարածքների բարեկարգման առաջին փուլում դիտարկել ճեմուղու կառուցման հնարավորությունը, ինչն արժանացել է վարչապետի հավանությանը:

Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հանձնարարել է հաշվի առնելով հնչեցված առաջարկությունները՝ համապատասխան գերատեսչությունների հետ ևս մեկ անգամ կազմակերպել քննարկում և զեկուցել դրանց արդյունքների մասին:

Карине Даниелян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Դանիելյան. «Սևանա լճին այդպես հարվածելը սխալ էր»

Ամփոփելով, վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության խնդիրը: «Այդ տարածքում աղբահանության հարցը մեծագույն խնդիր է ու այնպես չէ, որ դա անլուծելի է: Պարզ է, որ Սևան համայնքը և ազգային պարկն իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու պարագայում այդ խնդիրը կլուծեն: Այսինքն` մարդկանց վիզուալ հանգիստը նույնպես պետք է ապահովել: Հաջորդ կարևորագույն խնդիրը հետևյալն է. հատ առ հատ պետք է նայել վարձակալության պայմանագրերը, այնտեղ կան մարդիկ, որոնք մեզ ու ձեզ հայտնի պատճառներով կարողացել են կնքել պայմանագրեր ծիծաղելի գներով, հեկտարների համար կոպեկներ են վճարում: Պետք է գտնել իրավական հիմքը, վերանայել պայմանագրերը, բոլորը հասցնել պատշաճ մակարդակի և կիրառել սկզբունք:

Տարածքների վարձակալությունն ազգային պարկի համար պետք է դառնա եկամտի լուրջ աղբյուր: Այնտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ես ազգային պարկի տնօրենին խնդրել եմ, որպեսզի տրամադրի բոլոր վարձակալների, այդ թվում՝ այդ տարածքում հայտնված առանձնատների և օրենքի ու իրավունքի հետ դրանց հարաբերությունների մասին տեղեկանք: Պետք է հասկանալ նաև այդ առանձնատների ճակատագիրը, դրանցից մի մասով, իհարկե, իրավապահները կզբաղվեն, բայց այստեղ հիմնականում վարձավճարների պատշաճ մակարդակի հավաքագրման հարցն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս
0