18:42 18 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Блогер Nas об армянских шахматах

Հայտնի բլոգերը հիացած է. ի՞նչն է զարմացրել Nas Daily–ին Հայաստանում. տեսանյութ

© Screenshot/ Nas Daily/ Facebook/ How Armenia Teaches Kids!
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25440

Facebook–ի հայտնի բլոգերներից մեկը` Nas Daily–ն, տեսահոլովակ է նկարել հայ երեխաների, գրոսմայստեր Լևոն Արոնյանի, ու նախագահ Արմեն Սարգսյանի մասին։ Մեկ րոպեանոց տեսահոլովակում նա բացահայտում է, թե ինչու են Հայաստանը «շախմատի երկիր» անվանում։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայտնի իսրայելցի արաբ բլոգեր Nas Daily–ին (իսկական անունը` Նուսեյր Յասին) իր բաժանորդներին է ներկայացրել Հայաստանը` որպես շախմատային երկիր։

«Հայաստանում ինձ շատ զարմացրեց, որ երեխաները դպրոցներում մաթեմատիկայի ու այլ առարկաների հետ հավասար շախմատ են ուսումնասիրում։ Դրա համար նույնիսկ հատուկ լսարաններ կան», – ասում է նա րոպեանոց տեսահոլովակում։

Nas Daily–ն նշում է, որ շախմատը սովորեցում է երեխաներին կենտրոնանալ, մրցել ու զարգացնել կոգնետիվ ունակությունները։

«Դրա համար նրանք այս զարգացած ինտելեկտով տղայի (Լևոն Արոնյան – խմբ.) պես չեմպիոն են դառնում», – ասում է բլոգերը։

Արոնյանից բացի բլոգերի տեսահոլովակում նկարահանվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ավելի վաղ` Nas Daily–ն ավանդական, մեկրոպեանոց հոլովակ էր նվիրել է Հայաստանի ցայտաղբյուրներին։ Բլոգերը նշել էր, որ այդ կերպ կարելի է ոչ միայն գումար տնտեսել, այլ նաև չօգտագործել շշալցված ջուր։ Իսկ դա իր հերթին կնպաստի բնապահպանությանը։

Ըստ թեմայի

Լատվիացի բլոգերը պատմել է Շուշիում թաքնված օբյեկտների մասին
Լապշինի հետքերով. Ռուսաստանցի բլոգերը անցնում է Ադրբեջանի «սև ցուցակ»
«Փառք Լապշինին». բլոգերը «հավակնում» է Հելդար Ալիևի շքանշան ունենալ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ