05:45 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Հյուսիս–հարավ

Հայաստանը Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարությունն ավարտելու գումար չունի

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
264 0 0

Շինարարության ընթացքում արդեն 222 միլիոն դոլար է ծախսվել, բայց ամբողջ նախագծի արժեքը կգերազանցի մեկ միլիարդ դոլարը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայաստանը Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը շարունակելու համար ֆինանսների պակաս ունի։ Այս մասին այսօր Արագածոտնի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

Մասնավորապես, նրա խոսքով, դեռ գումար չկա Արտաշատ-Քաջարան ամենաերկար (304 կիլոմետր) հատվածի համար։ Ընդհանուր առմամբ 222 միլիոն դոլար է ծախսվել, իսկ ճանապարհի ընդհանուր արժեքը մոտ մեկ միլիարդ դոլար է։

«Հիմա արդեն ակնհայտ է, որ մենք կգերազանցենք այդ գումարը», —ավելացրեց նախարարը։

Արտաշատ-Քաջարան հատվածի մասով պատրաստ են միայն ապագա աշխատանքների նախնական գնահատականները, այն էլ` Սիսիան-Քաջարան ամենաբարդ հատվածի համար, որը լեռներով է անցնում։

Դեռ չկա նաև Գյումրիից մինչև վրացական սահման տանող ճանապարհի նախագիծը։

«Շինարարությունից բացի, դժվար է նաև տարածք ազատել։ Մեզ հաճախ են քննադատում, որ մենք Երևանի շրջակայքից ենք սկսել։ Բանն այն է, որ այստեղ ապագա ճանապարհի գոտում մասնավոր տները համեմատաբար ավելի քիչ են», — նշեց նախարարը` ավելացնելով, որ այդ պատճառով այստեղ հողերը գնելու ու մարդկանց բնակեցնելու համար ավելի քիչ ժամանակ ու գումար է ծախսվել։

Թե երբ ճանապարհը պատրաստ կլինի, հայտնի չէ։ Պատճառը նույնն է ` գումար չկա։

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ 550 կմ երկարություն ունեցող այդ ճանապարհը թույլ կտա դուրս գալ դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ կապ ապահովելով Իրանի և Վրաստանի հետ:

Հայաստանը դեռևս 2009 թվականին վարկային համաձայնագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ։ Համաձայնագրով նախատեսվում էր մայրուղու շինարարությունն ավարտել 2016 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսեցին բանկի հետ պայմանագիրը կնքելուց միան երեք տարի անց։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ