00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է ճաքում միլիարդ դոլարանոց ճանապարհը. նախարարության և ինժեներների պատասխանը

© Sputnik / Aram NersesyanПрезентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн
Презентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարը հավաստիացնում է` վատնումների մեղավորները, եթե այդպիսիք իսկապես եղել են, կպատժվեն։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը կառուցվել է սխալներով, բայց դրանք ժամանակին վերացրել են։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Safege ընկերության ներկայացուցիչ Բրանիսլավ Դիմիտրիևիչն արտագնա մամուլի ասուլիս ընթացքում, որի նպատակն էր ծանոթանալ ճանապարհի շինարարությանը։

Հայաստանը Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարությունն ավարտելու գումար չունի

Ճանապարհը կառուցվում է հայ-իրանական սահմանից մինչև հայ-վրացական սահման։ Այն կառուցում են իսպանական Corsan Corviam-ը և չինական Sinohydro-ն։ Որակը վերահսկում է ֆրանսիական Safege-ը։

2017թ-ի աշնանն ավարտվել է ճանապարհի առաջին հատվածը (Երևանից Աշտարակ և Արտաշատ)։ Հիմա կառուցում են երկրորդ և երրորդ հատվածների ճանապարհը (Աշտարակից հյուսիս` Թալին և Գյումրի)։

Հայաստանում ինժեներներին հանկարծակիի են բերել ջերմաստիճանի խիստ տատանումները, որոնք հակացուցված են բետոնին։ AASHTO ամերիկյան չափանիշները, որոնք հաստատվել են շինարարության համար, հաշվի չեն առել ցածր ջերմաստիճանները, նշեց Դիմիտրիևիչը։ Երբ խիստ սառնամանիքից հետո ճանապարհածածկը սկսել է ճաքել, ստիպված են եղել հիշել խորհրդային ԳՕՍՏ-ի մասին։ Թերթելով դրանք` բետոնի բաղադրությունը փոխել են։ Դիմիտրիևիչը վստահեցրեց` հիմա ճանապարհը ցրտից չի վախենում։

Հայաստանի արևին չեն դիմացել բետոնե սալիկների արանքների ռետինե կարերը։ Ստիպված են եղել փոխել նաև դրանց բաղադրությունը։ Մի խոսքով, թերությունները վերացված են։

Իսպանացի շինարարները ոչ միայն ուղղել են սխալները, այլև մտածել են` ինչպես կարելի է կատարելագործել ճանապարհը։ Օրինակ` բետոնե ճամփեզրերի համար որոշել են օգտագործել հին ասֆալտը, որը քերում, հանում են ճանապարհը վերանորոգելիս։ Այն բավական նորմալ մնում է ճանապարհին և կրկին հալեցնելու կարիք չի լինում։

Իսկ բյուջեն չի «ճաքե՞լ» արդյոք ճանապարհի շինարարության պատճառով։ Դրա առաջին 30 կիլոմետրը կառուցել են 5 տարի։ Ո՞վ է մեղավոր ուշացնելու համար։ Տրանսպորտի նախարարը խնդրեց զգույշ լինել մեղադրանքների հարցում։

«Նրանք, ովքեր մեղավոր են հափշտակումների մեջ, կպատժվեն, բայց միայն այն դեպքում, եթե չարաշահումներ իրոք եղել են։ Ես` որպես նախկին քննիչ, գիտեմ, թե պատասխանատվության ինչպիսի բեռ, ապացույցների ինչպիսի բազա պետք է լինի մեղադրանքների հիմքում», — ասաց նա։

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ 550 կմ երկարություն ունեցող այդ ճանապարհը թույլ կտա դուրս գալ դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ կապ ապահովելով Իրանի և Վրաստանի հետ:

Հայաստանը դեռևս 2009 թվականին վարկային համաձայնագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ։ Համաձայնագրով նախատեսվում էր մայրուղու շինարարությունն ավարտել 2016 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսեցին բանկի հետ պայմանագիրը կնքելուց միան երեք տարի անց։

Լրահոս
0