00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սխալ կար և՛ հայկական, և՛ ռուսական կողմից. Տոնոյանը` Փանիկի միջադեպի մասին

© Sputnik / Armenuhi MkhoyanСело Паник (22 июля 2018 года).
Село Паник (22 июля 2018 года). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փանիկում տեղի ունեցածի վերաբերյալ այսօր հենց Փանիկ գյուղում փակ հանդիպում- քննարկում են ունեցել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և 102–րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. 102–րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն իրականացնում էին մարտական պատրաստվածության միջոցառում, որը տարեկան պլանով համաձայնեցվում է ՀՀ ՊՆ—ի հետ` ճանապարհները բոլորը, տեխնիկայի շարժը տարեկան ծրագրերով պլանավորված է։

Այս մասին այսօր Շիրակի Փանիկ գյուղում կայացած փակ քննարկումից հետո լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը։ Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, հանդիպում–քննարկումը նախարարի և Գյումրիում տեղակայված 102–րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի միջև էր` Փանիկում տեղի ունեցածի վերաբերյալ։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շարմազանով. «102–րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է»

«Ծրագրերի շրջանակներում կան տարբեր տեսակի մարզումներ։ Այս մարզումն իրականացրել է հետախուզական ստորաբաժանումը։ Հետախուզական ստորաբաժանման մարզման ընտրության վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված։ Բայց մի գաղտնիք բացահայտեմ. քանի որ նրանք հետախույզներ են, իսկ հետախույզները ոչ մի պայմանով չէին բացահայտելու իրենց մարզման վայրը, դրա համար խոսակցությունը եղել է լարված։ Վայրն ընտրվել է սխալ, բայց, չպաշտպանելով հետախույզներին նշեմ, որ նրանք Փանիկին վերաբերել են որպես իրենց աջակցող բնակավայրի, իսկ շարասյունը եղել է որպես հակառակորդի շարասյուն։ Եվ յուրայիններին աջակցող բնակավայրի կողքն էլ իրականացրել են այդ միջոցառումը»,–ասաց Պաշտպանության նախարարը և հավելեց, որ սխալ կա թույլ տված և՛ ռուսական, և՛ հայկական կողմերից։

Տոնոյանի խոսքով` նմանօրինակ միջոցառումներ մեծ քանակությունը երբեմն ստիպում է առօրյա աշխատանքի վրա ուշադրություն չդարձնել։

«Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել էր շարասյունի տեղաշարժի վերաբերյալ և տեղեկացրել է, որ լինելու է մարզում, բայց մարզման վայրը չէր նշել»,–ասում է նախարարը և հիշեցնում, որ իրենք իրենց սխալն ընդունել են, ներողություն են խնդրել։

Давид Тоноян принял представителей Южного военного округа - Sputnik Արմենիա
Ռուս գնդապետն ափսոսանքն է հայտնել Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Դավիթ Տոնոյանը նշեց նաև, որ հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունները նույնիսկ պայմանագրերով են ամրագրված: Չնայած դրան ՀՀ ՊՆ չի բացառում հայ-ռուսական միջպետական պայմանագրի որոշ դրույթների վերանայումը։

«Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրաիրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է»,-նշեց նախարարը՝ փաստելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների: Դավիթ Տոնոյանը նաև տեղեկացրեց՝ ՌԴ կողմից Հայաստանին 200 մլն դոլարի վարկային ծրագրով մատակարարվող զենք ամբողջությամբ տրամադրվել է:

«200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,-հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել էր Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝ փաստելով, որ երեխաները վախեցել են:
Համայնքապետն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:

Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել էին գյուղի տարածք` իրավիճակին ծանոթանալու։

Հուլիսի 18-ին մարզպետն ընդունել է ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչին:  «Հանդիպման ընթացքում ասացին, որ եղել է ֆորս մաժորային իրավիճակ: Հրամանատարության կողմից հրաման չի եղել:

Վստահեցրին, որ հաջորդ անգամ չի կրկնվի  և ներողություն խնդրին բնակիչներից կատարվածի համար՝ նշելով, որ սա նմանատիպ առաջին դեպքն է և որ մեղավորները պատասխան են  տալու»,-ասել է Շիրակի մարզպետը և հիշեցրել, որ հայ-ռուսական միջպետական պայմանագրով էլ է  նախատեսված նման միջոցառումների, վարժանքների դեպքում նախապես տեղեկացնել մարզպետին և համայնքի բնակիչներին:

Լրահոս
0