00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամ Մանուկյանը արձան կունենա, տուն` ոչ. «Հին Երևանի» վերջին վկան կանգնած է մեռնում

© Sputnik / Asatur YesayantsСтарый Ереван. Дом Арама Манукяна
Старый Ереван. Дом Арама Манукяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող արձանը մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի վերգետնյա տարածքից նայում է Արամի փողոցին, որտեղ նրա կյանքի մասին պատմող մեկ այլ հուշարձան օր-օրի ավերակի է վերածվում:

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շուրջ բարձրացած աղմուկը ստիպեց վերհիշել Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրի մեկ այլ` առայժմ կանգուն հուշարձանի մասին: Խոսքը նրա երևանյան տան մասին է: Արամ Մանուկյանի անունը կրող Արամի փողոցում, որի սկզբանամասում էլ տեղադրվեց բազմաթիվ վեճերի առարկա դարձած հուշարձանը, 1917-19թթ. ապրել է Հայաստանի առաջին հանրապետության վարչապետը:

Здание по адресу Арами 9, старый Ереван - Sputnik Արմենիա
«Հին Երևանի կանգուն վկաները». Արամի 9

Արամի 9 հասցեում գտնվող տունը դեռ 90- ականներին ճանաչվել է վթարային և ներառվել ամրացման ենթակա պատմական շինությունների ցանկում: Սակայն երկրաշարժն ու տնտեսական ճգնաժամը թույլ չտվեցին իրականացնել այդ ծրագիրը: Ավելի ուշ, շենքը փրկելու համար այն որոշվեց ներառել «Հին Երևան» նախածում: Բայց մինչ այդ Արամ Մանուկյանի երկհարկանի տնից մնաց միայն ֆասադը, որն էլ, սրտացավ երևանցիների համոզմամբ, ամենօրյա փլուզման վտանգի տակ է:

«Մշակութային գրադարան» քաղաքացիական նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան խմբում պարբերաբար ահազանգ է հնչեցնում 19-20-րդ դարերի հուշարձանի գլխին կախված վտանգի մասին:

«Շենքի տանիքը քանդել են, ծածկ չունի, անձրևաջրերն ու տեղումներն ավերում են տան պատերը։ Ներսում արդեն բուսականություն է աճում, ինչի հետևանքով հիմքերը թուլանում են, խարխլվում։ Դա արդեն վկայում է վիճակի լրջության մասին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ, ճարտարապետ Ռադիկ Կարապետյանը։

Հայաստանի նոր կառավարությունը վստահեցնում է` Արամ Մանուկյանի տունը չի քանդվելու։ Բայց առայժմ չի հստակեցնում դրա փրկության ուղին:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, նշեց, որ հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքը պետության ուշադրության ներքո է և անպայման վերականգնվելու է:

Oфициальноe открытиe памятника Ара Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը. լուսանկարներ

«Շենքն անպայման կվերականգնվի` մասնակի փոփոխությամբ»,- ասաց Աբրոյանը` պարզաբանելով, որ շենքի վերակառուցման ժամանակ հնարավոր են որոշ ճարտարապետական նոր լուծումներ, օրինակ` հարկայնության փոփոխություն, հետ ընկած կամ մանսարդային հարկ և այլն:

«Դրանք շենքի արժեքի վրա որևէ բացասական ազդեցություն չեն կարող ունենալ և կարվեն միայն մասնագիտական լավագույն լուծումներով, համապատասխան հիմնավորման դեպքում»,- վստահեցրեց Աբրոյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ նոր իշխանությունն արդեն իսկ «Հին Երևան»-ում որոշ փոփոխություններ է արել, բայց առայժմ չի բացահայտում դրանք:

ՀՀ առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի տունը, ըստ նախագծի, պետք է ամրացվի, ճակատային մասը` վերանորոգվի և պահպանվի։

Նշենք, որ շենքի ներկայիս սեփականատերն ու դրա վիճակի համար պատասխանատուն Оld City ընկերությունն է, որն էլ պարտավորվել է վերականգնել շենքի արտաքին տեսքն ու այն դարձնել «Հին Երևանի» մաս։ ՀՀ նախկին իշխանությունների հետ կնքված պայմանագրով` շենքի վերակառուցումն 2015թ.-ին արդեն պետք է ավարտված լիներ։

Здание по адресу Арами 9, старый Ереван - Sputnik Արմենիա
Ահազանգ. Պատմական հուշարձան–շենքը քայքայվում է անձրևաջրերից

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մի առիթով խոստովանել էր, որ կառավարությունն է ներդրողի նկատմամբ իր պարտավորություններն ուշացրել ավելի քան երկու տարով: Սա հայտարարվել էր 2017թ.-ի ապրիլին: Ավելի ուշ հայտարարվեց, որ խնդիրները լուծված են, և շինարարությունն առաջիկայում կմեկնարկի: Մեկ տարի անց Արամ Մանուկյանի տան պատերը նույն` լքված վիճակում են:

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն էլ 2017թ.-ի հունվարի 29-ին Արամ Մանուկյանի  տան մոտ նրա հիշատակին նվիրված ֆլեշմոբ էր կազմակերպել, որի ժամանակ էլ խոստացել էր` շենքը կպահպանվի և կվերածվի թանգարանի: Թանգարանը չկա, շենքն էլ հեռու է պահպանված համարվելուց:

Հիշեցնենք, որ «Հին Երևան» նախագծի ներդրողը շվեյցարահայ Վարդան Սրմաքեշյանն է։ Նախագծի համաձայն` Երևանի արդեն ապամոնտաժված ու տեղում կանգուն մնացած մի քանի պատմական շենքերը պետք է վերակառուցվեն Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում։

Արամի 9 հասցեում գտնվող շենքը, որտեղ ընտանիքով բնակվել է Արամ Մանուկյանը, կառուցվել է 1906 թվականին, ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Տան ճակատային մասը սև տուֆից է, ներքին պատերը` հում աղյուսից, որն իրենից ներկայացնում է հողե շաղախ։ Հետևաբար, անձրևաջրերն ու խոնավությունը հեշտությամբ կարող են քայքայել ու վերջնականապես կործանել շենքը:

Լրահոս
0