09:18 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (185)
35210

Վաչագան Ղազարյանի ազատության համար 1 մլրդ դրամ գրավ են վճարել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը, Sputnik Արմենիային հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Վաչագան Ղազարյանն արդեն ազատության մեջ է։

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր մեկ ամիս առաջ՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:

Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ օրեր առաջ փոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը:

թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (185)

Գլխավոր թեմաներ