00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը կարգելի աշխատել տրանսպորտի ոլորտի ինքնակոչներին

© Sputnik / Asatur YesayantsСчастливые дети в маршрутке
Счастливые дети в маршрутке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընկերությունները կկարողանան ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնել միայն հատուկ մրցույթի արդյունքում և համապատասխան թույլտվություն ստանալուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է վերջնականապես կարգավորել միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը` խստացնելով տրանսպորտային ընկերությունների համար նախատեսված, ինչպես նաև ավտոբուսների և միկրոավտոբուսների տեխնիկական վիճակին վերաբերող պահանջները։ Բացի այդ մի շարք կազմակերպչական և տեխնիկական պահանջներ կվերանայվեն։

Министр транспорта, связи и ИТ Армении посетил Автовокзал Еревана - Sputnik Արմենիա
Փոխադրողները պայմանավորվել են նախարարության հետ. ի՞նչ է ակնկալում Հայաստանը Ռուսաստանից

Այս մասին լրագրողներին այսօր ասաց Հայաստանի տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, ով ներկա է եղել ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման համար նախատեսված տրանսպորտային ընկերություններ ընտրելու մրցույթին։

Փոխնախարարի խոսքով` մրցույթը կոչված է բացառել ոչ կանոնավոր փոխադրումները։ Ավելի վաղ, դեռ նախկին իշխանության օրոք, տասնյակ կազմակերպություններ փաստորեն կանոնավոր փոխադրումներ էին իրականացնում, սակայն ֆորմալ առումով դրանք ոչ կանոնավոր էին համարվում։

Այդ ընկերությունների ներկայացուցիչները դեռ հունիսի 4-ին բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի առաջ` պահանջելով վերանայել ինչպես սակագները, այնպես էլ արտոնագրի տրամադրման պայմանները։

Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հունիսի 1-ից Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հայ վարորդներին արգելվել էր առանց միջպետական արտոնագրի հատել Ռուսաստանի սահմանը։

Հայաստանի գործող օրենսդրության համաձայն` պետությունը ուղևորափոխադրումների համար արտոնագիր է տրամադրում այն ընկերություններին, որոնք միայն դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ են կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնում։ Այժմ կառավարությունն ուզում է մրցույթի օգնությամբ օրինականացնել տրանսպորտային ընկերությունների գործունեությունը և ընտրության ժամանակ համաձայնեցնել այն երկրների համապատասխան կառույցների հետ, որոնց ուղղությամբ էլ իրականացվելու են փոխադրումները։

Ваан Мартиросян и Максим Соколов - Sputnik Արմենիա
Տրանսպորտի ոլորտը հայ և ռուս նախարարների ուշադրության կենտրոնում է

Եվ մեկ նորամուծություն` տրանսպորտի նախարարությունը պայմանավորվածություն ձեռք կբերի ավտոկայանների հետ, որպեսզի տրանսպորտային միջոցները ճամփա ընկնեն հենց կայարաններից, այլ ոչ մասնավոր բակերից։ Եվ միայն հատուկ թույլտվության առկայության դեպքում տրանսպորտային միջոցը կկարողանա հատել սահմանը։

«Փոխադրողն անցել է մրցույթով, ստացել համապատասխան արտոնագիրը, այնուհետև այն պետք է պայմանագիր կնքի ավտոկայանի հետ և միայն դրանից հետո կկարողանա փոխադրումներ իրականացնել։ Այդպիսով, մենք կկարողանանք բացառել առանձին մարդկանց և փոխադրող ընկերությունների ինքնագործունեությունը։ Իհարկե, խստացումը կարող է նրանց դուր չգալ, սակայն ուղևորների կյանքը մեզ համար ամենաթանկն է», – նշեց Փամբուխչյանը։

Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 24 ընկերություն։ Նրանք կպայքարեն 41 երթուղով փոխադրումներ իրականացնելու իրավունքի համար։ Դրանցից 37-ը` դեպի Ռուսաստան, 2-ը` Ուկրաինա, 1-ը` Վրաստան և 1-ը` դեպի Իրան։ Ընկերություններն ընտրելու ընթացակարգը մոտ 10 օր կտևի։ Ընտրության ժամանակ հաշվի է առնվում տրանսպորտային տեխնիկական վիճակը, վարորդների ստաժը, նրանց ֆիզիկական վիճակն ու այլ չափանիշներ։

Լրահոս
0