00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է` Ռուսաստանը նոր ռազմական վարկ տրամադրի Հայաստանին

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցМногоцелевой истребитель Су-30СМ
Многоцелевой истребитель Су-30СМ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ֆոմինի հետ ռազմական ու ռազմատեխնիկական հարցերով բանակցությունները Դավիթ Տոնոյանը չափազանց արդյունավետ է որակում։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ Հայաստանը կդիմի ռուսական կողմին` երրորդ ռազմական վարկը ստանալու հարցով։ Այս մասին այսօր նախարարը հայտնել է լրագրողների հետ զրույցում։

Заместитель министра обороны РФ Александр Фомин - Sputnik Արմենիա
Կդադարեցնի՞ արդյոք Ռուսաստանը զենքի մատակարարումը Հայաստան. պարզաբանում է Ալեքսանդր Ֆոմինը

Միաժամանակ նա ասել է, որ վարկի շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններ առայժմ չեն վարվում, և չի ցանկացել նշել վարկի հնարավոր չափը։

«Կա համագործակցային և գործընկերային մթնոլորտ, որն արդեն տասնյակ տարիներ չի փոխվում»,– անդրադառնալով հայ-ռուսական ռազմական հարաբերություններին` ասել է Տոնոյանը` հավելելով, որ Հայաստանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ֆոմինի հետ այսօր ևս ռազմական ու ռազմատեխնիկական հարցերով բանակցություններ են վարել։ Առանց փակագծերը բացելու, Տոնոյանը հայտնեց միայն, որ բանակցություններն անցել են չափազանց արդյունավետ` իր սպասածից ավելի։

Ինչ վերաբերում է այլ երկրների հետ ռազմական համագործակցությանը, Տոնոյանը նշել է, որ Հայաստանն այլ երկրներից ևս զենք ձեռք բերում է, բայց հրաժարվել է հայտնել այդ երկրների անունները։

Լրահոս
0