13:00 18 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Սերգեյ Համբարձումյան

Մահացել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը

© Sputnik / Владимир Акимов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
43110

Ակադեմիկոսի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Այսօր կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, պետական եւ հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանը:

Գիտնականը 97 տարեկան էր։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 7-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից: Ակադեմիկոսի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյան  ծնվել է մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի), իրավաբան Ալեքսանդր Գեորգի Համբարձումյանի ընտանիքում։ 1938թ. Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1942 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1946թ. նա հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1952թվականից տեխնիկական գիտությունների դոկտոր է։ 1953թ.–ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 34 տարեկան հասակում, 1956թ.–ին Սերգեյ Համբարձումյանը ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1964թ.՝ ակադեմիկոս։  ՀԽՍՀ ԳԱմաթեմատիկայի և մեխանիկայի, 1977թթ.՝ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։

 1946թթ. նա դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1948թվականից՝ Երևանի պետհամալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնականներ պաշտպանել են դոկտորական ու թեկնածուական թեզեր։ 1991թթ. Սերգեյ Համբարձումյանը եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը։

Սերգեյ Համբարձումյանը մի շարք միջազգային ակադեմիաների անդամ է, այդ թվում`

Աստղագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս,

Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս,

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս,

Հայաստանի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ,

Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ,

Պենինսուլայի ինֆորմատիկայի և գործարարության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր,

Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պատվավոր պրոֆեսոր,

ԱՄՆ-ի ճարտարագետ մեխանիկոսների ընկերության անդամ,

Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր,

Ռուսաստանի կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ,

Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Մեխանիկների ընկերության պատվավոր անդամ,

ՀՀ մեխանիկոսների ընկերության անդամ,

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։

Հայ գիտնականը Լենինի,Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության, Պատվո նշանի, Սուրբ Սահակի, Սուրբ Մեսրոպ, Յան Կամենսկու շքանշանակիր է։ Գիտության ոլորտում կատարած ահռելի աշխատանքի համար նաև մի շարք մեդալների է արժանացել։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ ՆԳԺԿ–ի բանտում հայտնված ակադեմիկոս Արզումանյանը չհրաժարվեց կուսակցական տոմսից
Նման պայծառ ուղեղներով Հայաստանին կոլապս չի սպառնում. ռուս ակադեմիկոս
Ակադեմիկոս Հովհաննիսյանն ընդլայնել է Մենդելեևի աղյուսակը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ