00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամեն լումայի համար հաշվետվություն կտանք». մեկնարկում է «Քայլ դեպի տունը»

© Photo : Ari tun official siteУчастники программы "Ари тун" в Гарни
Участники программы Ари тун в Гарни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Քայլ դեպի տուն» ծրագիրը կնպաստի հայրենադարձությանը ու սփյուռքահայության հայրենասիրական զգացմունքների ամրապնդումը։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. 2018 թվականի օգոստոսին «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում պատմական հայրենիք կգան սփյուռքի միանգամից 454 ներկայացուցիչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը։

«Քայլ դեպի տուն» ծրագիրը Հայաստանում մեկնարկում է օգոստոսի 10-ին ու կտևի մինչև օգոստոսի 24–ը։ Ծրագրի մասնակիցների տարիքը տատանվում է 13–ից 21 միջակայքում, նրանց մեծ մասը 17 տարեկան են։ Նրանք ներկայացնում են հայկական սփյուռքը աշխարհի 25 երկրներից` ԱՄՆ–ից մինչև Վրաստան։

Семья премьер-министра Армении Никола Пашиняна - Sputnik Արմենիա
Փաշինյանների տանը հյուրընկալվող Լարիսան Վրաստանից արդեն գիտի`ինչ հարցեր է տալու վարչապետին

«Ծրագրի ավարտից հետո մենք պատրաստվում ենք զեկույց հրապարակել, որում հաշվետվություն կտանք ծախսած յուրաքանչյուր լումայի համար», – ասաց Սարգսյանը։

Փոխնախարարը այս տարվա ծրագիրն աննախադեպ է համարում, քանի որ նախկինում սփյուռքի նախարարության ծրագրերիր շրջանակում երբեք միաժամանակ այսքան մասնակից չի եկել։

Նա նաև բացառում է ծրագրի անվանման քաղաքական ենթատեքստը։ Նշենք, որ ծրագրի անվանումը հասարակության մեջ ասոցացվում է «թավշյա հեղափոխության» կարգախոսի հետ։

«Մենք միավորել ենք «Արի տունը» ու «Սփյուռք» ամառային դպրոցը ու դարձել է «Քայլ դեպի տուն»։ Անվանումը հաստատվել է մի շարք քննարկումներից հետո», – վստահեցրեց է Սարգսյանը։

Սփյուռքի նախարարությունում կարծում են, որ ծրագրերի միավորման հաշվին 2019 թվականին կարելի է 50 միլիոն դոլար տնտեսել։ Ծրագրի իրականացմանը աջակցում են նաև տարբեր ընկերություններ։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с представителями армянской диаспоры Бельгии (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը մտադիր է օգտագործել սփյուռքի ներուժը` Հայաստանի զարգացման համար

«Մյուս տարի ծրագիրը ամբողջ ամառ է իրականացվելու։ Հետևաբար, նախատեսում ենք մոտ հազար մասնակից հյուրընկալել», – ասաց Սարգսյանը։

«Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը կարևորեց այդ նախագիծը, քանի որ այն վերջնական հաշվով ուղղված է հայրենադարձությանն ու ազգային ինքնության պահպանմանը։

«Արի տունն» ու «Քայլ դեպի տունը» տարբերվում են ոչ միայն անվանումով։ Ավելացել են հայերենի դասաժամերը, նաև նոր առարկա է հայտնվել` Հայոց պատմություն։

«Հանդիպումներ են նախատեսված պետական, հասարակական ու մշակութային գործիչների հետ, այցելություն` երկրի տեսարժան վայրեր։ Վերջին երեք օրը մասնակիցներն ապրելու են ճամբարում ու ազգային երգ ու պար են սովորելու», – ասաց Ենգիբարյանը։

Մասնակիցներին բաժանել են 23 խմբի` կախված հայերենի տիրապետումից։ Պարզվում է` հայերենին ամենալավը տիրապետում են մոտ երկրների, մասնավորապես, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները։

Լրահոս
0