03:21 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Երևանի քաղաքապետարան

«Երևան» հիմնադրամում արձանագրվել է մոտ 2 միլիարդ դրամի վատնում. Վանեցյան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
306 0 0

Լուրը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Նախնական տվյալներով` «Երևան» հիմնադրամում արձանագրվել է 1,8 մլրդ դրամի կամ 3,75 մլն դոլարի վատնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այս պահի դրությամբ արձանագրել ենք 1,8 մլրդ դրամի վատնում», — հայտնեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը ձերբակալվել են:Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մարտունու զինկոմին
ԱԱԾ–ն կոռուպցիոն նոր սխեմա է բացահայտել. ինչպես են զորակոչիկներին ազատել ծառայությունից
ԱԱԾ–ի ներկայացուցիչը պարզաբանում է ուրիշի ավտոմեքենայով Վրաստան մուտք գործելու կանոնները
Կրկին Նարեկ Սարգսյանը. նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչությանը
ԱԱԾ–ն առաջիկայում կոռուպցիոներների նոր անուններ կհնչեցնի
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Տարոն Մարգարյան, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ