00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենաաղքատ մարզը կերակրում է հանրապետությանը. Շիրակում հացահատիկի բերքն աննախադեպ է

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցУборка зерновых на Юге России
Уборка зерновых на Юге России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հացի շտեմարան Շիրակում բերքն այս տարի աննախադեպ է։ Բայց, իհարկե, նաև խնդիրներ կան։

ԵՐԵՎԱՆ, 10 Օգոստոս — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակում ակտիվ ընթացքի մեջ է բերքահավաքը։ Մարզի ցածրադիր գոտիներում աշխատանքներն արդեն ավարտվել են, աշխատանքները շարունակվում  են միջին գոտիներում, հետո կսկսվեն բարձրադիրում:

Թեև աշխատանքներ դեռ կան, սակայն Շիրակի մարզպետարանի  գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը Sputnik Արմենիային ուրախությամբ փաստեց՝ վերջին 10 տարիների լավագույն բերքն է ստացվել այս տարի: «Վստահ ասում եմ՝ եթե  ոչ վերջին 20, ապա 10 տարիների լավագույն բերքն է այս տարի: Հացահատիկի նման բերք մենք չենք ստացել: Այս պահին միջին բերքը 40 ցենտների սահմանում է տատանվում»,-նշեց պատասխանատուն:

Հայ գյուղացի Սաեն Պողոսյանը պատմում է ծիրանի բերքի մասին - Sputnik Արմենիա
Ծիրանի այս տարվա բերքը շատ է. հիմա ի՞նչն է մտահոգում գյուղացիներին. տեսանյութ

Որակի ու քանակի առումով բերքն աննախադեպ է, նույնիսկ որոշ ցանքատարածքներում ցորենի հասկերն այնքան հզոր էին, որ խանգարեցին բերքահավաքին։

«Այս տարի, համեմատած անցած տարվա, բերքը բավականին լավն էր, բայց հասկի հզոր լինելու ու քամիների և ուժեղ անձրևի պատճառով առաջ եկան խնդիրներ՝ հասկը «պառկեց», և այդ տարածքներում բերքահավաք  չկազմակերպվեց: Այս տարի կարկտահարության դեպքեր  չգրանցվեցին, բայց խնդիր առաջացրեց ուժեղ քամին ու անձրևը»,-նշեց Մովսես Մանուկյանը՝  փաստելով մարզի 5  համայնք նմանատիպ խնդիր ունեցել են:

Ի դեպ, թեև տարին բերքառատ է, սակայն ասել, որ այս տարի համախառն բերքը  շատ ավելի շատ է նախորդից, սխալ կլինի, որովհետև Շիրակում, նախորդ տարվա համեմատ, 8 հազար  հեկտարով պակաս էին ցանքատարածությունները, որից 6 հզ հեկտարը՝ հացահատիկի:  Իսկ պատճառը Սերմնարտադրության ու սերմնաբուծության պետական ծրագրի կասեցումն էր։ Ծրագիրը, որի շրջանակում գյուղացուն սերմնացու էր տրամադրվում` հետո վճարելու պայմանով, կասեցվեց, որովհետև որոշ գյուղեր պետության հանդեպ պարտավորությունները չէին կատարել: Նրանց անպարտաճանաչությունից տուժեցին բոլորը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՄովսես Մանուկյան
Руководитель управления сельским хозяйством Ширакской области Мовсес Манукян - Sputnik Արմենիա
Մովսես Մանուկյան

Ամեն դեպքում, պատասխանատուն փաստում  է, որ մարզում ո՛չ  սերմնացուի,  ո՛չ ոռոգման խնդիր չկա այս տարի: Իսկ մեխենիզացիայի խնդիրը լուծվում է համակարգված՝ հերթականությամբ այն տեղափոխելով տարբեր տարածաշրջաններ: Շիրակի գյուղտեխնիկան  այս ընթացքում բերվում է  նաև հարևան մարզերից: «Այս տարի, չնայած ավելի պակաս ցանքատարածություններով, բայց  բարձր բերքով համախառն արտադրության ծավալները կմոտենան ամենալավ տարիների արդյունքներին՝  մոտ 120 հազար տոննա հացահատիկ: Գյուղատնտեսության  համար շատ բարեբեր տարի էր»,–նշում է նա:

Այնպես որ, հանրապետության հացահատիկի պահանջի 20-25 տոկոսն իր ուսերին առած Շիրակն այդ խնդիրն այս տարի էլ լուծում է:

Լրահոս
0